Կիրակի, 01 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր

Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
98
Այսօր, 21:31

Ռուսաստանն ու Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի արդիականացման ծրագիր, որը նախատեսում է ռուսաստանցի մասնագետների աջակցությունն ադրբեջանական բանակի սպառազինության մեջ գտնվող մեքենաների վերանորոգման օբյեկտների ստեղծման գործում։ Այս մասին Բաքվում անցկացվող ADEX-2026 սպառազինությունների միջազգային ցուցահանդեսում հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը:
«Մենք այսօր ոչ միայն առաջարկում ենք մեր պատրաստի արտադրանքը, այլև, անշուշտ, մասնակցում ենք ռազմատեխնոլոգիական համագործակցությանը»,- ասել է Շուգաևը «Звезда» հեռուստաալիքին տված մեկնաբանությունում։

Ցուցահանդեսում Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է պաշտպանության փոխնախարար Վասիլի Օսմակովը։ Նա հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ։ Կողմերը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը և տարածաշրջանում խաղաղության պահպանումը։

Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է 1994 թվականից։ Երկրի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ ադրբեջանական բանակը ձգտում է համապատասխանել դաշինքի չափանիշներին և միաժամանակ շարունակում է արդիականացումը։