«Սամվել Բաբայանի հետ համագործակցության որևէ ձևաչափ չի քննարկվել». Վահրամ Պողոսյան
![]() 1137 Երեքշաբթի, 14 հունվարի, 2020 թ., 01:25 «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քաղաքական տարբեր ուժերի հետ համագործակցության մասին Սամվել Բաբայանի գրասենյակի այսօր տարածած հայտարարությունը որոշ ֆեյսբուքյան օգտատերերի կողմից շահարկման առիթ է դարձել, ովքեր փորձ են անում առանց փաստարկների այդ համագործակցության տիրույթում ներկայացնել նաև «Ազատ հայրենիք» կուսակցությունը: Չկա այդպիսի բան, և խորհուրդ կտամ այդ օգտատերերին բախտագուշակությամբ չզբաղվել: Մենք բազմիցս հայտարարել ենք մեր քաղաքական օրակարգի, հնարավոր համագործակցության, ինչպես նաև բոլոր քաղաքական ուժերի հետ ունեցած կառուցողական հարաբերությունների մասին: Հարգելով Սամվել Բաբայանի քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքն ու ցանկությունը՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ առաջիկա համապետական ընտրություններին նրա հետ համագործակցության որևէ ձևաչափ չի քննարկվել: Նախագահական ընտրություններին մեր քաղաքական թիմը մասնակցելու է՝ պաշտպանելով Արայիկ Հարությունյանի թեկնածությունը: Այո՛, կան քաղաքական ուժեր, որոնք հայտնել են իրենց աջակցությունը մեր թեկնածուին, և նրանց մասին առաջիկայում հասարակությունը հրապարակայնորեն կտեղեկացվի: Ինչ վերաբերում է կուլիսային կամ գաղտնի պայմանավորվածություններին, մենք զերծ ենք մնալու նման գործելաոճից և մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության բոլոր ձևաչափերը քննարկելու ենք ընտրություններից հետո՝ ժողովրդի քվեի հիման վրա»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
