«Ո՞վ է ՌԴ նորանշանակ վարչապետը». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը գրել է. «Ո՞վ է Միխայիլ Միշուստինը։ Իհարկե, այսօր Wikipedia կայքը ցնցվեց որոնումների քանակից, թե ո՞վ է ՌԴ նորանշանակ վարչապետը (իսկ որ Միշուստինը հաստատ կզբաղեցնի այդ պաշտոնը և Պետդուման իր օգտին կքվեարկի, դա ակնհայտ է)։
Ես զերծ կմնամ Միշուստինի կենսագրականը կրկնելուց ու առավել ևս չեմ վերլուծի իր կիսով չափ հայ լինելը (ըստ ռուսական մամուլում պտտվող լուրերի), մեզ համար ավելի կարևոր է իր քաղաքական կերպարը, որի մասին, ցավոք, շատ տեղեկություն չկա։
Համենայն դեպս, իրեն որակավորում են որպես տեխնոկրատ, կրեատիվ մտածելակերպի տեր մարդ, ժամանակակից լինելուց չվախեցող, հմուտ բանակցող և տնտեսությունից հասկացող։
Մի խոսքով՝ նոր ֆորշացիայի չինովնիկ։
Տեսնենք, համենայն դեպս, հետաքրքիր կլինի հետևել իր գործունեությանը «հայկական» ուղղությամբ։
Հ.Գ. Ժողովուրդ ջան, հերիք է հրճվանքով հուզվել Միխայիլ Միշուստինի (ենթադրաբար) կիսով չափ հայ լինելուց, անհարմար է ի վերջո:
Համոզված եմ, որ դա բացարձակ ոչ մի դեր չի խաղա իր գործունեության ընթացքում մեր ուղությամբ»:

«Արժանապատվություն չունեցող մարդն ուզում է, որ բոլորն իր պես նվաստ, կզած լինեն»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
312:36
«Իշխանությունն ասում է՝ հանուն ադրբեջանական քմահաճության պատրաստ ենք շարունակաբար զիջել և ուրանալ»․ Տիգրան Աբրահամյան
1312:30
«էդ մարդու մոտ կոշիկի նկատմամբ ֆետիշ նկատեցի»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
2312:24
«Հույս ունենք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կհասնեն խաղաղության». Թուրքիայի ՊՆ
2512:18
«Էսքան գնում-գալիս եք Փարիզ, ո՞նց է ստացվում, որ Ֆրանսիայի հետ առևտրի թիվն իջնում է». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
3512:12
«ՀՀ-ում միշտ եղել է ըմբռնում, որ պետական պաշտոնյային պետք է մի բան նվիրել, մի բան նրա համար պետք է ձրի լինի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4811:54
Հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հյուրընկալվել են Դոնալդ Թրամփին
4511:42
«Արևմտյան Ադրբեջանի խոսույթը լրջագույն մարտահրավեր և անվտանգային սպառնալիք է ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3411:36