Հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Շուրջօրյա բողոքի ակցիաներ են նախատեսվում

Շուրջօրյա բողոքի ակցիաներ են նախատեսվում
45
Այսօր, 09:42

3 տարի առաջ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հերթական բողոքի ակցիաներին են պատրաստվում։ Մեկնարկը նախատեսում են սեպտեմբերի 27-ին՝ 44–օրյա աղետաբեր պատերազմի օրը, հավաքն այս անգամ եւս Ազատության հրապարակում ե նախատեսել, ծրագրում են շուրջօրյա հավաքներ, նստացույց, նաեւ վրաններ տեղադրել։ Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։

«Արցախի պետնախարարն է նախաձեռնողը՝ Նժդեհ Իսկանդարյանը դիմել է քաղաքապետարան, սեպտեմբերի 27-ից մինչեւ 29-ը՝ ժ.15.00 Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպելու համար, սակայն քաղաքապետարանն արտոնել է հավաքն անցկացնել սեպտեմբերի 27-ին՝ ժ.14.00-22.00 Ազատության հրապարակում՝ թերեւս խուսափելով շարունակական ակցիաներից։ Սակայն արցախցիները որոշել են չհանձնվել եւ եթե քաղաքապետարանին չկարողացան համոզել երկօրյա հավաքի հարցում, ապա շտապ՝ սպոնտան հավաք կնախաձեռնեն ու կծավալեն պլանավորած գործողություններ: Այս պարագայում իշխանությունները քայլեր ձեռնարկելու լեգիտիմ իրավունք չեն ունենա։

Հավաքի առանցքում ինչպես սոցիալական, այնպես էլ քաղաքական եւ ամենակարեւորը՝ Արցախ վերադարձի հարցերն են»»,- գրում է լրատվամիջոցը։