«Կա մի օբյեկտիվ ճշմարտություն, որն իշխանությունները փորձել են ամեն կերպ թաքցնել»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ « «Իրականում շատ քննարկվեց Հասմիկ Հակոբյանի այն միտքը, թե «եթե Ադրբեջանը կրակի, մեր կողմից պատասխան կրակի մի սպասեք»:
Ինչքան էլ Հասմիկին այս մտքի համար դատափետենք, կա մի օբյեկտիվ ճշմարտություն, որը իշխանությունները փորձել են ամեն կերպ թաքցնել, ամեն կերպ լղոզել ձևավորված իրականությունը, հետևաբար շատ ավելի կարևոր է Հասմիկի արտահայտած մտքին սոցիալ-հոգեբանական և քաղաքական կողմը։
Սրա մասին շատ ենք խոսել, բայց հիմա քանի առիթը կա, վերհիշենք։
Խաղաղությունը, որի մասին այնքան խոսում են, իրական խաղաղություն չէ, որովհետև այն հիմնված է Ադրբեջանի կողմից կոշտ հարկադրանքի վրա և հայկական կողմը զրկված է (օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով) դիմադրելու հնարավորությունից։ Սա բովանդակային առումով կապիտուլյացիա է։ Կապիտուլյացիան ենթադրում է հաղթող կողմի պահանջների անվերապահ կատարում։ Հայկական կողմը բավարարել է և պատրաստակամություն է հայտնել բավարարել Ադրբեջանի պահանջները, ընդհուպ մինչև այնպիսի պահանջներ, որոնց բավարարումը երկարաժամկետ հեռանկարում կարող է առաջացնել պետականության դեֆորմացիա։ Երրորդ երկրի կողմից հարկադրված հանրաքվե, Սահմանադրության փոփոխություն իրականացնելը պետություն-ինստիտուտի դեֆորմացման ինդիկատոր է, որը հնարավոր չէ անտեսել։
Հետևաբար, հարկադրված խաղաղությունը, որի չի շոշափում պետության ֆունդամենտալ նպատակները, արտահայտվում է նաև դոմինանտ կողմի միակողմանի գործողություններ։
Ահա այսպիսի կոնֆիգուրացիան է, որ իշխանության ներկայացուցիչների մոտ ձևավորել է դոմինանտ կողմի գործողություններին հնազանդման վարքագիծ։ Ժամանակի ընթացքում սա դառնում է նաև ինստիտուցիոնալ մտածողություն, որտեղ առանցքը՝ դոմինանտող կողմին «չբարկացնելն» է։
Հասմիկն ասաց այն, ինչը իրենց մոտ դարձել կամ դառնում է վարքագիծ և մտածողություն, ու սա Հասմիկի անհատական մոտեցումը չէ, սա իրենց հավաքական մոտեցումն է, որի մասին ոմանք լռում են, իսկ ոմանք էլ, այնուամենայնիվ, արտահայտվում։
Ամեն դեպքում սրա մասին ժամանակին միայն մենք էինք խոսում, հիմա լավ է, որ գոնե Հասմիկի շուրթերով լսեցինք հենց իրենցից։ Ժամանակներ առաջ հարց էի տվել, թե այս վարքագծով վաղը քանի՞ հոգու կարող են համոզել, որ կռվեն հանուն հայրենիքի, քանի՞ հոգու կարող են համոզել, որ զոհաբերության դեպքում մեջքից հարված չեն ստանա։ Սա նաև այդ հարցի պատասխանն էր.
-Ո‘չ մի։ հոգու»։

«Կա մի օբյեկտիվ ճշմարտություն, որն իշխանությունները փորձել են ամեն կերպ թաքցնել»․ Արա Պողոսյան
2809:48
Շուրջօրյա բողոքի ակցիաներ են նախատեսվում
3909:42
«Ռուս-ուկրաինական հակամարտությունը շատ շուտով կավարտվի»․ Թրամփ
8009:37
Սկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը․ «Հրապարակ»
3009:30
ՀՀ Սահմանադրական դատարանում արդեն «ճամպրուկային» տրամադրություններ են․ «Ժողովուրդ»
5409:18
Ով և ինչու է Ալեն Սիմոնյանին քաշքշել Մոսկվայում․ «Ժողովուրդ»
6709:12
«Ալիևը երբեք խաղաղության չի գնալու». Արա Արայան
4609:06
«Էս բնույթի քննարկումը ԱԺ-ում հիշեցնում է ծակ տռուսիկի պատմությունը»․ Գևորգ Քոթանջյան
8903:06