«Մանվել Գրիգորյանի տանը նկարահանած իրերը հայտնաբերվել և նկարահանվել են ուրիշ վայրում». պաշտպան
![]() 1123 Ուրբաթ, 17 հունվարի, 2020 թ., 23:15 «Եթե առողջությանը սպառնացող վտանգը վերանա, Մանվել Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի պալատ: Տեխնիկական այլ խնդիրներ են նաև առաջացել՝ կապված սարքավորումները միացնելու հետ, քանի որ արդեն անոթային խնդիրների հետ գործ ունենք»,-168 TV-ի եթերում ասել է նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը: Պաշտպանը վստահ է, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերջնական որոշումը ընդունվել է ոչ դատարանում, և ոչ էլ դատախազությունում. այդ որոշումն ընդունվել է երկրի ղեկավարի մակարդակով, ինքը կարծում է, որ դա քաղաքական որոշման արդյունք է: Օրերս համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ Մանվել Գրիգորյանի տանը նկարահանած ԱԱԾ կադրերը «կազմակերպված են եղել»: Այս առնչությամբ պաշտպանն ասել է, թե այն, որ դա մոնտաժ է, որ իրականությանը չհամապատասխանող է այդ տեսանկարահանումը, այն, որ այդ իրերը նկարահանված են այնտեղ, որտեղից որ չեն հայտնաբերվել, ինքը գիտեր գործին ներգրավվելու հենց երկրորդ օրը. «Այդ իրերը հայտնաբերվել են ուրիշ վայրում, նկարահանվել են ուրիշ վայրում: Իսկ թե անձամբ ո՞վ է դրանով զբաղվել, կարևոր չէ: Կարևոր է, թե ո՞վ է թույլ տվել կամ հրահանգավորել»,- ասել է պաշտպանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
