«Սա շատ վատ երևույթ է մեր քաղաքական համակարգում». Արտակ Զաքարյան
![]() 563 Երեքշաբթի, 21 հունվարի, 2020 թ., 00:30 ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին: «Ամեն կերպ պետք է հասկանալ մոտիվներն ու իրավիճակը, որը, ըստ էության, հասցրել է մահվան, ինքնասպանության կամ սպանության։ Բոլոր վարկածների ուսումնասիության արդյունքում պետք է վեր հանվեն հիմնական պատճառները և արվեն հետևություններ։ Սա շատ վատ երևույթ է մեր քաղաքական համակարգում՝ հաշվի առնելով նաև, որ հեռու անցյալում ունեցել ենք ուժային կառույցների ներկայացուցիչների մահեր, և պետք է անպայման հասկանալ բոլոր պատճառները, նաև քաղաքական հետևություններ անել, եթե դրանք քաղաքական հենքի վրա են։ Իշխանությունները կրում են պատասխանատվություն առաջին հերթին բացահայտումները լիարժեք իրականացնելու համար, իշխանությունները կրում են պատասխանատվություն նաև քաղաքական հարաբերությունները և զարգացումները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար»,- ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
