Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Կուտոյանի մահը «Մարտի 1»-ի հետ կապակցելն անբարոյականություն է». Վիկտոր Սողոմոնյան

«Կուտոյանի մահը «Մարտի 1»-ի հետ կապակցելն անբարոյականություն է». Վիկտոր Սողոմոնյան
349
Չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ., 00:45

«Իրավապահ մարմինները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի վերջին մոտ երկու տարվա ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների մահվան դեպքերի հարցում հասարակությունը կասկածներ չունենա».- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Ըստ նրա՝ նախկին պաշտոնյաների ու իրողությունների նկատմամբ ձևավորված ատելության մթնոլորտը չէր կարող չազդել Գեորգի Կուտոյանի կայացրած ողբերգական որոշման վրա:
Խոսելով Գեորգի Կուտոյանի մահը «Մարտի 1»-ի հետ կապելու առաջ քաշած վարկածներից՝ Սողոմոնյանը պատասխանել է. «Դա անբարոյականություն է: Կուտոյանի մահը «Մարտի 1»-ի հետ կապակցելն այնքան անբարոյականություն է, որքան Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի ուղիղ հեռարձակման տակ անբարո մեկնաբանություններ թողնելը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Կուտոյանի մահը «Մարտի 1»-ի հետ կապակցելն անբարոյականություն է». Վիկտոր Սողոմոնյան