Խաղաքարտերը Պուտինի ձեռքում են. «Մեզ անակնկալներ են սպասվում». «168 ժամ»
![]() 560 Հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ., 09:45 «Գլխավոր վարկածն այն է, որ Վլադիմիր Պուտինը տեղափոխվելու է Պետական խորհուրդ, և դա այնքան ակնհայտ տեղափոխություն և սխեմա է, որ կարծում եմ՝ մի փոքր կասկածելի է այս մոդելի պարզությունը: Ըստ իս, մեզ անակնկալներ են սպասվում»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով ռուսաստանյան ներքաղաքական փոփոխություններին: Նրա կարծիքով՝ ներկայումս իրապես անցել են իշխանության նոր կառուցվածքի ձևավորման աշխատանքներին, ինչը կարելի է համարել ավանդական իշխանության փոխանցման փուլ բոլոր երկրներում: «Բայց կարծում եմ, որ շտապողականությունը կարելի է բացատրել նրանով, որ մենք մինչև վերջ չունենք այն խաղաքարտերը, որոնք Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի ձեռքում են: Կարծում եմ, որ բոլոր քարտերին չէ, որ մենք ծանոթ ենք. երկրորդ, երրորդ քայլերի մասին դեռ պետք է իմանանք ապագայում և այն քարտերից, որոնք այսօր ենք տեսնում, բավական բարդ է հստակեցնել այն, ինչ տեղի է ունենալու: Բավական բարդ է նաև պատասխանել այն բոլոր հարցերին, որոնք առաջանում են: Նյութն ամբողջթույամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
