«Պարգևատրել վարժանքներին մասնակցած պահեստազորում հաշվառված զինապարտներին». առաջարկ՝ ԲՀԿ-ական պատգամավորից
![]() 438 Հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ., 17:05 Հունվարի 23-ի նիստում ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» և Քրեական օրենսգրքերում փոփոխություն կատարելու նախագիծը: Այն ներկայացրել է կառավարությունը: Դրանով հստակություններ են մտցվում վարժական հավաքներից, զորահավաքից, զորավարժություններից խուսափելու համար պատիժներում: Ըստ նախագիծը ներկայացնող պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի՝ առաջարկվում է պահեստազորում հաշվառված զինապարտ քաղաքացու կողմից կառավարության որոշմամբ հայտարարված զինվորական վարժանքից անհարգելի խուսափելու համար սահմանել միայն քրեական պատիժ՝ նախկինում սահմանված վարչական ու քրեական պատիժների փոխարեն: Իսկ ՊՆ հրամանով հայտարարված զորավարժություններից ու զինվորական հավաքներից անհարգելի խուսափելու համար սահմանել վարչական պատիժ՝ այն խստացնելով և առկա 20 հազար դրամ տուգանքը սահանել 20 հազարից 50 հազար դրամ: ԲՀԿ խմբակցությունից Բագրատյանն այն կարծիքը հայտնեց, որ տուգանքը սպասված արդյունքը չի տալու և առաջարկեց. «Այն մարդիկ, ովքեր մասնակցել են վարժանքներին, թող 20 տոկոս պարգևատրվեն: Նման դեպքում հանրության մոտ մոտիվացիա կստեղծենք: Դա ավելի կաշխատի, քան տուգանքները: Հայրենասիրության վրա այս օրենքը չի աշխատելու»,- ասաց նա: Պաշտպանության փոխնախարար Գ. Բալայանն առաջարկն ընդունելի չհամարեց: «Մենք կողջունենք, որ գործատուն պարգևավճարներ շատ տա, սակայն չեմ կարծում, որ դա պետք է կառավարության նախաձեռնությամբ այս փուլում տեղի ունենա, այլապես կդիտարկվի որպես հարկային բեռի ավելացում»,- հիմնավորեց փոխնախարարը: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
