Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. 5 մարզում ձյուն է տեղում
![]() 452 Հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ., 23:35 Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 22:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատարների համար դժվարանցանելի է, իսկ այլ տիպի տրանսպորտային միջոցների համար՝ բաց: Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 1-5-րդ կմ-երին, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան և Արագածոտնի մարզի Թալին-Ներքին Բազմաբերդ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Եղեգնաձոր, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան քաղաքներում, Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, Գյումրի և Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
