«Խորհելու լուրջ կարիք ունի թեʹ իշխանությունը, թեʹ Քոչարյանը». Հակոբ Բադալյան
![]() 416 Շաբաթ, 25 հունվարի, 2020 թ., 04:15 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա, մի քիչ, առանց կատակ: Իմ կարծիքով՝ չափազանց վտանգավոր ա խորքային առումով, երբ երկրում կա մեկ մարդ, որի վրա կարող են բարդվել տեղի ունեցող բոլոր զինված միջադեպերը, մահերը և այլն: Էն, որ կան արտաքին մի շարք բավականին ուժեղ սուբյեկտներ, որոնք անցնող տարիների ընթացքում բավականին կոմունիկացիաներ են ձևավորել Հայաստանում Հայաստանի դեմ գործելու համար, կարծում եմ՝ կասկածից վեր ա, և դա ունի թեʹ օբյեկտիվ, թեʹ սուբյեկտիվ պատճառներ: Ու էդ պայմաններում էլ հիմա մի մթնոլորտ ա, երբ Հայաստանում ինչ արվի, երբ չկա ակնառու բացահայտում, բոլորը տեղի ունեցողը վերագրելու են էդ մեկին, տվյալ դեպքում Ռոբերտ Քոչարյանին: Իսկ որևէ իրավապահ համակարգ էլ, ինչպիսին էլ լինի, որ երկրում էլ լինի, չի երաշխավորում ամեն ինչի բացահայտում, և էդ առումով կանխարգելիչ նշանակություն ունի նաև հանրային մթնոլորտը: Ու էդ պարագայում, հիմա մի մթնոլորտ ա, որ խոպան հող ա ստեղծում Հայաստանի դեմ սադրանքների համար, երբ պարզ ա, որ ամեն ինչ միանգամից մնալու ա ասենք Քոչարյանի վրա: Եվ կարծում եմ՝ կա էս մասին խորհելու լուրջ կարիք, և էդ կարիքն ունի թեʹ իշխանությունը, թեʹ հանրությունը, թեʹ առավել ևս Քոչարյանն ինքը: Նրա աջակիցների մասին չեմ ասում, որովհետև կարծում եմ՝ աջակիցները մի բանի մասին են խորհում՝ աջակցության նյութական էֆեկտի»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
