«Հասմիկ Պապյանն ու Ալեքսանդր Քանանյանն այս շաբաթների իմ հերոսներն են». Հ. Մարտիրոսյան
![]() 402 Կիրակի, 26 հունվարի, 2020 թ., 02:05 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվ դարձյալ Հայաստանում հին, բարի ավանդույթի համաձայն փոքրիկ թվացող, բայց նշանակությամբ կարևորագույն ազգային հարցերի լուծումը մնում է առանձին նվիրյալ անհատների ուսերին: Եվ դարձյալ պետությունը բացակա է: Բացակա է ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, Ռոբերտ Քոչարյանի օրոք և իհարկե, Սերժ Սարգսյանի օրոք: Դժվար է ասել, թե խորքային, սկզբունքային հարցերում և ազգայինը, ազգային արժանապատվությունն ու բարեկեցությունը պաշտպանելու հարցում ինչ է փոխվել Հայաստանում: Թերևս՝ ոչինչ: Առավելաբար և գերազանցապես Հասմիկ Պապյանի եռանդուն և անչափ ակտիվ ջանքերի շնորհիվ Ռուզան Մանթաշյանի հայկական ազգային արժանապատվությունը պաշտպանվեց: Պաշտպանվեց ոչ թե այն պատճառով, որ հայկական պետությունն ու նրա դիվանագիտությունը պետական մակարդակով միջամտեցին՝ դիտարկելով դա ատելության և ռասիզմի դրսևորում հայության դեմ, այլ որովհետև մի անհատ, թեկուզև միջազգային մեծության՝ իր վրա ստանձնեց Հայաստանի խրոխտ, բայց վախկոտ արտգործնախարարության դերը և հաղթանակ ապահովեց: Մյուս կողմից՝ իմ գործընկեր Ալեքսանդր Քանանյանը, որ Հայաստան է տեղափոխվել դրսից և նվիրմամբ ապրում է Քարվաճառում՝ բնապահպանական պայքար է սկսել Ստեփանակերտի վարչախմբի դեմ՝ պահանջելով վերջ տալ Արցախի ջրային ռեսուրսների ադրբեջանավարի ոչնչացմանը: Եվ իր հացադուլով Քանանյանին արդեն հաջողվել է հանրայնացնել այդ խնդիրը: Ու դարձյալ պետությունը բացակա է: Բացակա է այնտեղ, որտեղ սեփական անվտանգության բացարձակ խնդիր կա: Այդպես էր և ապրիլյանի օրերին: Չնայած երկրի ամենավերին օղակներում պետական դավաճանության բոլոր առկա ախտանիշներին, ապրիլյանում հնարավոր եղավ խուսափել լայնամասշտաբ պարտությունից միայն ու միայն այն անհատ պատանիների ինքնազոհաբերության և նվիրման շնորհիվ, որ ի հեճուկս պետության բացակայության՝ մնացին դիրքերում, անհավատալի և բացառիկ հերոսականությամբ կռվեցին մինչև վերջին փամփուշտը և կամ թշնամու հետ պայթեցրեցին իրենց: Բայց այս ամենը հպարտության առիթ չէ միայն, որ պետք է լինի: Սրանում ամոթի հանգամանքի մի մեծ բաժին կա: Պետությունը, որ կարևորագույն հարցերում բացառիկ անհատների նվիրվածության և ջանքերի շնորհիվ է գործում, չի կարող երկար գոյատևել: Զարգանալ՝ առավել ևս: Յուրաքանչյուրն իր գործը պետք է անի, և այդ բացառիկ անհատների բացառիկ ձիրքը, նվիրումն ու աշխատանքը պետք է կիրառվեն պետության ակտիվ գործունեության համատեքստում և ո՛չ դրա բացակայության պայմաններում, երբ պետության պարտականություններն ինքնապատվիրակվում են այդ անհատներին: Հասմիկ Պապյանն ու Ալեքսանդր Քանանյանն այս շաբաթների իմ հերոսներն են: Իսկ որտե՞ղ են մեր «հեղափոխության» հերոսները: Որտե՞ղ է մեր բոլորի հեղափոխությունն՝ ընդհանրապես»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
