«Նոր կառավարությունը պայմանավորվածություններ չունի ո՛չ արտաքին խաղացողների, ո՛չ էլ միջազգային կառույցների հետ». Արսեն Խառատյան
![]() 353 Կիրակի, 26 հունվարի, 2020 թ., 15:10 Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ թելադրողը մենք ենք. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կապանում արված կոչն արձագանք գտավ Արցախի նախագահի 4 թեկնածուների կողմից: Ելնելով հնչած հայտարարություններից՝ կարող ենք հստակ ասել, որ մինչ այս բանակցված հայտնի Մադրիդյան սկզբունքները հայկական կողմերի համար հնացած, կամ անընդունելի են: Սա չափազանց կարևոր արձանագրում և ուղերձ է ինչպես մեր՝ ներքին լսարանի, այնպես նաև Ադրբեջանի, միջնորդների և միջազգային հանրության համար: Այսպիսով, կրկին վերահաստատվում է այն իրողությունը, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունն ու դրա արդյունքում ձևավորված լեգիտիմ իշխանությունը, արցախյան կարգավորման հարցում որևէ կաշկանդվածություն չունի: Նոր կառավարությունը՝ նախկինի բանակցային պարտավորություններն իրականացնելու, կամ իշխանության գալու համար ներքին պայմանավորվածություններ չունի ո՛չ առանձին արտաքին խաղացողների, ո՛չ էլ միջազգային կառույցների հետ: Ինչո՞ւ, որովհետև իր մանդատն ստացել է ոչ թե Բրյուսելից, Մոսկվայից կամ Վաշինգթոնից, այլ իր ժողովրդից: Սա բացառիկ իրավիճակ է մեր նորագույն՝ առնվազն քառորդդարյա պատմության ընթացքում, երբ ավելի քան ակնհայտ է, որ բանակցային դիրքերի, ժողովրդավարության ու բարոյահոգեբանական առումով մենք անհամեմատ ամուր դիրքեր ունենք: Վարչապետ Փաշինյանի՝ Կապանում արված հայտարարությունը հետհեղափոխական շրջանում ընդդիմություն դարձած նախկինների մեղադրանքներն առավել քան անհեթեթ են դարձնում: Մեծ հույս ունեմ, որ հող հանձնողի, կամ գաղտնի պայմանավորվածությունների մասին միֆական պնդումներ անողներին տրված պատասխանն սպառիչ է: Ավելին, եթե նրանց՝ Արցախի հարցում ջանքերը համատեղելու բազմիցս հնչած հայտարարություններն իրական են, ապա առաջիկայում առնվազն զերծ կմնան սպեկուլյատիվ բնույթի կեղծ մեղադրանքներից: Ընդ որում՝ սա առավելապես ձեր շահերից է բխում, քանի որ ամեն նոր փուլում հանրությանն էլ ավելի հասանելի է դառնալու, թե ներքին լեգիտիմություն չունենալով իշխանություն պահելու համար փոխզիջումների ինչպիսի սահմաններ եք պատրաստ եղել հատել: Աներկբա է, որ արցախյան կարգավորման գործընթացը թևակոխել է աննախադեպ նոր փուլ՝ քանդելով անցյալի միֆերն ու թելադրող դարձնելով հայկական կողմերին: Կողմնորոշվեք սիրելիներ, դուք ո՞ւմ կողմից եք...»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
35300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
453Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1069Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
481Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1278Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1218Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1026Երեկ, 14:24
