«Եթե այս իրավիճակում Հրայր Թովմասյանը թողնի այդ պաշտոնը, նրան կսպանեն». Անդրիաս Ղուկասյան
![]() 502 Չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ., 23:25 «Այսօր հինգերորդ շարասյան ղեկավարը Նիկոլ Փաշինյանի թույլ տված սխալներն օգտագործում է այս իշխանությունների դեմ: Քոչարյանն ազատություն է ուզում, և դա ստանալու համար նա պետք է իրեն դնի քաղբանտարկյալի տեղ և իր վրա ուշադրություն գրավի»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Կարո Եղնուկյանը: Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանն, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, ասել է, որ մոտենում է ՄԻԵԴ-ի եզրակացության ժամանակը, և այս խմորումները փոխկապակցված են նաև դրա հետ. «Սա քաղաքական ֆոն ստեղծելու փորձ է՝ իրավիճակին զուգահեռ, որպեսզի ՄԻԵԴ-ը Քոչարյանին մեղսագրված հոդվածը ճիշտ չհամարի… Բարդ դիլեմայի առաջ են կանգնելու քննիչները: Իրադարձությունների սրվածությունը նաև քաղաքական դաշտում պետք է արտապատկերում ունենա, և Քոչարյանը իր հարցազրույցը պիտի կցի իր հերթական բողոքին՝ ասելով, որ ինքը քաղաքական գործիչ է»,-ասել է նա: Անդրադառնալով ՍԴ նախագահի հարցազրույցին, որտեղ նա ասում էր, թե մինչև վերջ գնալու է՝ Անդրիաս Ղուկասյանը նշել է. «Իմ կարծիքով՝ Հրայր Թովմասյանը չի կարող հիմա հրաժարական տալ, որովհետև «դրույքաչափերը» շատ բարձր են՝ հնարավոր է, որ մահապատժով են նրան սպառնում, եթե այս իրավիճակում նա թողնի այդ պաշտոնը, նրան կսպանեն. ռևանշիստներն այդ մարդիկ են»: Անդրիաս Ղուկասյանը նաև ընդգծել է, որ կարևոր, հանգուցային պետական ատյաններում կան մարդիկ, որոնք ժամանակին ակնհայտորեն համագործակցել են հանցավոր ռեժիմի հետ, և դա իր հետևանքներն է ունենում: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
