«Իսկ իրենց ո՞վ է հարցնում՝ իրենք ուզում են, թե չեն ուզում ինձ հետ աշխատել». Հրայր Թովմասյան
![]() 382 Երեքշաբթի, 28 հունվարի, 2020 թ., 23:35 «Այսօր ես ինքս ինձ չեմ հարգի, եթե հետնահանջ կատարեմ այն խնդիրներից, գործից, որը ինձ է վերապահված»,- 168 TV-ի եթերում ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը: Հարցին, թե իր ընտանիքի անդամները, հարազատները նո՞ւյնպես նույն կարծիքին են՝ հաշվի առնելով բնակարանում իրականացված խուզարկությունը և հարցաքննությունները, Թովմասյանը պատասխանել է, որ ընտանիքը ըմբռնումով է մոտենում այդ ամենին: Դիտարկմանը, թե իրեն չի՞ կանգնեցնելու այն փաստը, որ ներկայիս իշխանությունը չի ցանկանում աշխատել իր հետ, Թովմասյանն ասել է. «Իսկ իրենց ո՞վ է հարցնում՝ իրենք ուզում են, թե չեն ուզում ինձ հետ աշխատել: Իսկ իրենց էդ ո՞ր լիազորության մեջ է գրված: Կարող եք նաև հակառակ հարցադրումն անել. իսկ Հրայր Թովմասյանն ուզո՞ւմ է նրանց հետ աշխատել: Երեք իշխանության ճյուղերից մեկի ղեկավարն ինքն է, մյուսինը՝ ես, և որքան ինքը կարող է ուզել կամ չուզել, նույնքան՝ ես: Բայց դրանք այս հարցում տասներորդական են»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
