Եվրոխորհրդարանը վավերացրեց #Brexit-ի համաձայնագիրը

1603
Հինգշաբթի, 30 հունվարի, 2020 թ., 12:20
Եվրոխորհրդարանը հունվարի 29-ին հաստատեց Եվրոմիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագիրը: Այս մասին հաղորդել է Եվրոխորհրդարանի կայքը: Brexit-ի համաձայնագրի օգտին է քվեարկել 631 պատգամավոր, դեմ՝ 49-ը: Եվս 13 պատգամավոր ձեռնպահ է մնացել: Փաստաթուղթը վավերացնելու համար անհրաժեշտ էր պարզ մեծամասնություն:
Այս քվեարկությանը նախորդեց բանավեճը: Եվրոպացի որոշ պատգամավորներ նիստի ժամանակ թափահարեցին Մեծ Բրիտանիայի և ԵՄ խորհրդանիշերով շարֆեր, որոնց վրա գրված էր՝ «Միշտ միասնական»։
Ավելի վաղ համաձայնագիրը հաստատվել էր Եվրոխորհրդի ղեկավար Շարլ Միշելի և Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի կողմից:
Մեծ Բրիտանիան ԵՄ-ն կլքի մինչև 2020-ի հունվարի 31-ը:

«Նիկոլ Փաշինյանը համակարգերը կազմաքանդող ապաքաղաքական կերպար է». Արմեն Հովասափյան
8102:06
«Ինչպե՞ս կարող ես տոնել, երբ հազարավոր ընտանիքների տունը մնացել է սահմաններից այն կողմ». Հակոբ Հակոբյան
9801:06
«Կարո՞ղ է «իրական Հայաստանի» գաղափարախոսները վաղն Անկախության հռչակման մասին որոշումն էլ չեղարկեն». Արթուր Խաչատրյան
9200:42
«Անկախություն շատ դժվար է ձեռք բերել, բայց շատ ավելի հեշտ է կորցնել». Դավիթ Մանուկյան
9500:12
«Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր». Սեյրան Օհանյան
104Երեկ, 20:12
«Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է». Հայկ Դեմոյան
93Երեկ, 19:54
«Ռուսաստանը Հայաստանի համար ճակատագրական ուժ է». Թաթուլ Հակոբյան
106Երեկ, 18:48
Առուշ Առուշանյանն է իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով
106Երեկ, 18:12