Փաշինյանը չբարեհաճեց այցելել հացադուլավորին ու բողոքող քաղաքացիներին. «Սասնա Ծռեր»
![]() 406 Հինգշաբթի, 30 հունվարի, 2020 թ., 12:45 «Սասնա Ծռեր» համահայկսկան կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել. «Շուտով կլրանա երկրորդ շաբաթը, որ Քարվաճառի բնակիչ, եզակի մտավորական, քաղաքագետ և ազգային-հասարակական գործիչ Ալեքսանդր Քանանյանը հացադուլ է անում՝ ընդդեմ Արցախն անապատացնող ապօրինի հէկ-աշինության։ Արցախում ապօրինի հէկ-աշինությունը չափ ու սահման չի ճանաչում և դրա շահառուները գործում են ամեն ինչ խժռելու գիշատչական բնազդով։ Մինչդեռ ՀՀ իշխանությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկում այս աղետը կանխելու ուղղությամբ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս՝ Ալեքսանդր Քանանյանի հացադուլի ընթացքում, այցելեց Քարվաճառ, Ստեփանակերտի ռեժիմի պարագլուխ Բակո Սահակյանի և քրեաօլիգարխիայի այլ ներկայացուցիչների հետ միասին մասնակցեց զինծառայողների բնակարանամուտի արարողությանը, սակայն չբարեհաճեց այցելել հացադուլավորին և նրա պահանջներին միացած և դասադուլ անող աշակերտներին ու բողոքող քաղաքացիներին։ ՀՀ իշխանություններն անտեսում են նաև Քարվաճառից եկող ահազանգերն այն մասին, որ Բակո Սահակյանը և ամբողջ ստեփանակերտյան ռեժիմը փորձում են ամենաստոր մեթոդներով և ահաբեկչական գործելաոճով ճնշել նույնիսկ դպրոցականներին և ստիպել, որպեսզի նրանք հրաժարվեն իրենց պահանջներից։ Դատապարտում ենք Ալեքսանդր Քանանյանի առողջության և Արցախի անապատացման նկատմամբ ՀՀ իշխանության անտարբերությունը և հորդորում ենք գործուն քայլեր ձեռնարկել Քարվաճառում ստեփանակերտյան քրեաօլիգարխիկ ռեժիմի ահաբեկչական կամայականությունը սանձելու և ապօրինի հէկ-աշինությունը դադարեցնելու ուղղությամբ»։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
