«Հակամարտության կարգավորման բանակցային փուլը մտել է շատ ինտենսիվ և կարևոր փուլ». Նորայր Նորիկյան
![]() 370 Շաբաթ, 01 փետրվարի, 2020 թ., 09:20 Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ անցկացված Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռօրյա քննարկումների փաստն ինքնին խոսուն հանգամանք է, որ հակամարտության կարգավորման բանակցային փուլը մտել է շատ ինտենսիվ և կարևոր փուլ: Հայաստանի ԱԳՆ-ի կողմից տարածած հայտարարության մեջ նշվում է, որ քննարկվել են 2019թ. ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը, կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը: Սա նշանակում է, որ, այնուամենայնիվ, կողմերի համար գոյություն ունի հարցերի որոշ շրջանակ կամ հաստատված օրակարգ, որի շուրջ էլ ընթանում են բանակցությունները: Առիթ ունեցել եմ մի քանի անգամ նշելու, որ Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած ամենակարևոր խնդիրն Արցախի հիմնահարցն է... Այս խնդիրը լուծելու համար ամենից առաջ անհրաժեշտ է ունենալ քաղաքական խիզախություն, համարձակություն, մեր զավակների ապագայի առաջ պատասխանատվության զգացում և հաղթելու կամք... Այս իրադրության պայմաններում որևէ կասկած չունեմ, որ հայկական կողմը պետք է ցուցաբերի առավել ակտիվություն՝ հանդես գալով խնդրի կարգավորման կառուցողական նախաձեռնողի դերում՝ փորձելով սեփական սցենարով ձևավորել բանակցությունների հիմք հանդիսացող բոլոր փաստաթղթերը, համաձայնագրերն ու պայմանագրերը: Հայկական կողմի այսպիսի պատրաստակամությունը բացառապես խաղաղ եղանակով կամ հակամարտությունը հնարավորինս արագ կարգավորելու համար չպետք է շփոթության տեղիք տա ոչ միայն միջազգային հանրությանը, այլև առաջին հերթին Ադրբեջանին, որ հայկական կողմի պատրաստակամությունը պայմանավորված է նրա՝ Ադրբեջանի համեմատ ունեցած համեստ հնարավորություններով: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
