«Ադրբեջանը չգիտի՝ Փաշինյանն ինչ լուծում ունի արցախյան խնդրի լուծման առումով». Արամ Սարգսյան
![]() 488 Ուրբաթ, 31 հունվարի, 2020 թ., 23:05 «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանն այսօր Factor TV-ի եթերում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործ նախարարների եռօրյա հանդիպմանը: «Շատ ողջունելի է, որ բանակցային գործընթաց է գնում և շատ դրական եմ գնահատում, որ այն երկար է տևում։ Դա նշանակում է, որ կա նյութ, փաստաթուղթ, հենք, որի շուրջ քննարկում է գնում, ավելին՝ խոսք է գնում ժամանակացույցի մասին։ Համոզված եմ, որ այս ընթացքում, երբ Արցախում և Ադրբեջանում ընտրություններ են, ռազմական գործողություններ չեն լինի, Ադրբեջանը չի գնա արկածախնդրության՝ անելանելի ելքով խնդիրներ լուծելու։ Սա դրական է բոլորիս համար։ Խնդրի լուծման տարբերակները շատ չեն, նոր հեծանիվ հորինելու ուղղակի մեթոդ չկա։ Աշխարհը նման կարգի խնդիրները լուծում է պետությունների տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքով, և այս երկու սկզբունքների համադրության արդյունքն է, որը կարող է Արցախի հիմնահարցի խաղաղ տարբերակ բերել»,- ասել է նա: Դիտարկմանը, թե իշխանության հասցեին քննադատություն կա, որ ՀՀ վարչապետը չունի պատկերացում, ծրագիր, մոտեցում, թե, ի վերջո, ինչպես է լուծվելու Արցախի հարցը, Սարգսյանը պատասխանել է. «Այո՛, մարդիկ կարող են այդպես մտածել: Բայց ես անձամբ ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին, այդ թեմաներով զրուցել եմ շատ երկար, և պիտի ասեմ հետևյալը. երբ Ադրբեջանը չգիտի՝ Նիկոլ Փաշինյանն ինչ լուծում ունի խնդրի լուծման առումով, դա լա՞վ է, թե՞ վատ։ Բանակցային գործընթացում բազում նրբություններ կան։ Այն, որ Ադրբեջանը չգիտի՝ Նիկոլ Փաշինյանն ինչ է մտածում, դա բավականին դրական է և Ադրբեջանին Լավրովյան սկզբունքներից հետ կբերի Մադրիդյան սկզբունքների դաշտ, այսինքն՝ խնդրի լուծման տարբերակներ գտնելու դաշտ։ Եթե ուզում ենք թշնամին մեռնի, ստիպված ենք գրավել ոչ միայն Բաքուն, այլև Ստամբուլը, որովհետև դրանք նույն կերպ փոխկապակցված են, ինչքան Երևանն ու Ստեփանակերտը: Անհնար է Բաքուն գրավել ու դրոշ դնել՝ առանց Ստամբուլը գրավելու: Նույն ժողովուրդն են, մտնելու են պատերազմի մեջ։ Եթե ուզում ենք թշնամի չունենալ, պիտի փորձենք լուծումներ գտնել»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
