«Բանակում նման մթնոլորտը չկանխողների համար անկասելի պատժի նախադեպ պետք է ստեղծվի». Ն. Դիլբարյան
![]() 320 Երկուշաբթի, 03 փետրվարի, 2020 թ., 10:00 Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լույս դառնա հունվարի 30-ին գնդակահարված զինծառայող Վահրամ Ավագյանի հոգին, ինչպես արդեն լուսավորվել է 11 ամսվա զինծառայող Արթուր Աջամյանի հոգին, որին սպանել էին դեկտեմբերի 2-ին՝ իր ծննդյան օրը: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Վահրամ Ավագյանի սգակիր հարազատներին խոստացավ անաչառ քննություն, ինքնասպանության չարաբաստիկ որակումից ձերբազատվեց, ինչպես Արթուր Աջամյանի դեպքում բարձրաստիճան այրերը երաշխավորեցին: Սակայն անաչառ և անկասելի բացահայտումների հեռանկարը դեռ անորոշ է, կոծկումների, թերասացության և անպատժելիության նախադեպերի շղթան՝ երկար: Բանակը մեր հպարտությունն է, մեր պետության և Արցախի անվտանգ գոյության հիմնական երաշխավորը, ինչո՞ւ ենք այդքան անհեթեթ համառությամբ անուշադրության մատնում կամ սքողում այնտեղ առկա խնդիրները: Քննչական կոմիտեն նշում է, որ երեք հոգի է ձերբակալվել Վահրամ Ավագյանի գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում: Բոլորը գիտեն, որ ոչ կանոնագրքային, քրեական, կիսաքրեական, թաղային, թե այլ քստմնելի ենթամշակույթի դրսևորումները շարունակում են աղավաղել մեր երիտասարդ զինվորների կյանքը՝ ընդհուպ մինչև սպանություններ կամ թեկուզ և ինքնասպանության դրդում: Նորացող Հայաստանի բանակում նման մթնոլորտը չկանխողների համար անկասելի պատժի նախադեպ պետք է ստեղծվի, բարձրագույն, միջին հրամկազմը պետք է հասկանա, որ նման դեպքերը «չնկատելը», անտեսելն ու թաքցնելը անխուսափելի պատժի է արժանանալու՝ անկախ ամեն ինչից: Միայն թղթի վրա գրված օրենքներով, առանց վճռական կամքի չենք կարող արդարություն հաստատել և հասարակության անվտանգությունն ապահովել, Հայոց պետության համար անսահման թանկ է ամեն զինվորի, յուրաքանչյուր քաղաքացու կյանքը. նրանք են երաշխավորը մեր ինքնիշխան ապագայի...»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
