«Բազմաթիվ քաղաքացիներ բողոքում էին Սերգեյ Գրիգորյանից՝ իրենց բիզնեսը խոչընդոտելու համար». Հ. Խանումյան
![]() 2584 Երկուշաբթի, 03 փետրվարի, 2020 թ., 14:45 Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասկերանի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար, Ոստիկանության գեներալ-մայոր Սերգեյ Գրիգորյանի ապօրինությունների մասին բազմաթիվ հաղորդումներ կան: Ես հիշում եմ, օրինակ, թե ինչպես էր նա, Կարկառի ափերը պաշտպանող բետոնե կոնստրուկցիաներն ապամոնտաժելով կառուցել պահեստ և այդ պահեստն այնուհետև վարձով տվել պետական հիմնադրամի: Բազմաթիվ քաղաքացիներ բողոքում էին նրանից իրենց բիզնեսը խոչընդոտելու համար: Եվ ահա, աննախադեպ բան է տեղի ունեցել, Արցախի դատախազությունը մեղադրում է Սերգեյ Գրիգորյանին ակնհայտորեն իր լիազորություններից դուրս գալու, պաշտոնը շահադիտական նպատակներով օգտագործելով քաղաքացուց 3 միլիոն դրամ վերցնելու մեջ: Չնայած դատախազությունը գործը վարույթ է ընդունել և քրեական գործ հարուցել դեռ 2019թ. սեպտեմբերին, զարմանալիորեն այն դեռ դատարան չի հասել»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
