«Քննությամբ կհաստատվեն՝ տվյալները նախաքննության փուլո՞ւմ են հրապարակվել, թե՞ մինչ այդ». դատախազ Պետրոս Պետրոսյան
![]() 448 Երկուշաբթի, 03 փետրվարի, 2020 թ., 13:10 Վերաքննիչ դատարանի փետրվարի 3-ի նիստում Առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի դեմ դատախազ Պետրոս Պետրոսյանի բողոքի քննության ժամանակ Ռ. Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտարարեց, որ պաշտպաններին տրամադրվել են մեղադրյալների մեղքն ապացուցող տվյալներ: Այդ մասին նշել է նաև ինքը՝ քննիչը: Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս պնդմանը հակադարձեց դատախազ Պ. Պետրոսյանը: Նա ասաց, թե քննիչը նման ձևակերպմամբ պնդում չի արել: Հ. Խուդոյանն էլ իր հերթին հաստատեց. «Քննիչի որոշումը ես հրապարակել եմ, այնտեղ բառացի գրված է. «Գործով առանձնացվել են մեղադրյալներին վերաբերող, նրանց մեղավորությունն ապացուցող բոլոր տվյալները»»,- նշեց նա: Արդյոք հնարավոր չէ՞ վերոնշյալ նյութերի տրամադրումն ու հրապարակումը կատարել դռնփակ նիստում, իրենց ուղղված այս հարցին ի պատասպան կողմերից մեկը՝ դատախազ Պ. Պետրոսյանը նկատեց. «Տվյալ պարագայում Քրեական դատավարության օրենսդրությունը հստակ չափանիշներ է նախատեսում: Քրեական գործի նյութերն ամբողջությամբ, թե մասնակի դարձնել-չդարձնեը նախաքննության մի փուլ է, որտեղ ծանոթացման ընթացակարգ ընդհանրապես չկա»: Մյուս կողմը՝ պաշտպան Հ. Խուդոյանը կրկին պնդեց, որ տվյալները կարող են հրապարակվել դռնփակ նիստում՝ դրանք չհրապարակելու վերաբերյալ ստորագրություն տալու պայմանով: Սակայն, ինչպես նկատեց պաշտպանը, այն, որ հրաժարվում են իրենց տվյալները տրամադրել, խորացնում է կասկածն առ այն, որ այնտեղ կարող են լինել հանգամանքներ, որոնք իրենց պաշտպանյալի օգտին են: Պաշտպանի այն պնդմանը, թե որոշ տվյալներ հայտնվել են մամուլում, դատախազ Պ. Պետրոսյանն ասաց. «Ինչ վերաբերում է նախաքննական որոշ տվյալներ մամուլում հայտնվելու հանգամանքին, ապա դրանք քննության առարկա են: Քննությամբ կհաստատվեն՝ դրանք նախաքննության փուլո՞ւմ են հրապարակվել, թե՞ մինչ այդ»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
