Ոստիկանությունը՝ Գևորգ Կոստանյանի հետախուզման արդյունքների մասին
![]() 523 Երկուշաբթի, 03 փետրվարի, 2020 թ., 16:35 Փետրվարի 3-ին ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել է, որ պատրաստ է վաղն ևեթ վերադառնալ և հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին: Ավելի վաղ Գ. Կոստանյանը նշել էր, թե ՀՀ իրավապահ մարմինների քննիչներին է տրամադրել իր ռուսաստանյան հասցեն, հեռախոսահամարը: Եվ ուրեմն՝ այս պարագայում ի՞նչ միջոցներ է ձեռնարկել ՀՀ ոստիկանությունը հետախուզման մեջ գտնվող նախկին գլխավոր դատախազին ՀՀ վերադարձնելու համար: MAMUL.am-ն այս հարցով դիմեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությանը: Պատասխանը հակիրճ էր. «Ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ: Դրանք հրապարակման ենթակա չեն»: Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերի 25-ին ՀՔԾ-ն Գ. Կոստանյանին «Մարտի 1-ի» գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին էր հայտարարել: Նրան 48 ժամ էր տրվել՝ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու համար: 48 ժամը լրանալուց հետո ՀՔԾ-ն նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելով դատարան: Նախկին գլխավոր դատախազը «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 5 հոդվածով: Ըստ մեղադրանքի՝ 2008-ի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Գ. Կոստանյանը պահանջել է հետին ամսաթվով կազմել և շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կատարած գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
