Ո՞վ է Սերժ Սարգսյանի և մյուսների գործը քննող դատավորը
![]() 388 Երեքշաբթի, 04 փետրվարի, 2020 թ., 11:40 Փետրվարի 4-ին հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի, նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը։ Գործը պետք է քննի դատավոր Վահե Միսակյանը: Նա դատավորի 2 տարվա աշխաքանքային փորձ ունի: ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր է նշանակվել հենց Ս. Սարգսյանի՝ 2017թ. նոյեմբերի 30-ի հրամանագրով: Մինչ այդ՝ 2011- 17թթ. աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչությունում՝ կրտսեր մասնագետից մինչև ավագ մասնագետ: 2015 թվականին ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի «Իրավագիտություն-041» մասնագիտական խորհրդի որոշմամբ Վ. Միսակյանին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2017 թվականին ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր է եղել: Նշենք նաև, որ Վ. Միսակյանի հայրը՝ Ներսես Միսակյանը եղել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, զինվորական դատախազի տեղակալ, այժմ կենսաթոշակի է անցել: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
