«Անմեղության կանխավարկածի խախտումը դատարանի կողմից հաստատվելուց հետո էլ Ս. Խաչատրյանը չի հեռացվել վարույթից». Արամ Օրբելյան
![]() 412 Երեքշաբթի, 04 փետրվարի, 2020 թ., 16:40 ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով փետրվարի 4-ի դատական նիստում դատարանը քննեց Ռ. Քոչարյանի, Ա. Գևորգյանի պաշտպանների միջնորդությունը՝ իրենց պաշտպանյալների հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնել և գործը կարճել: Հիմնավորումը ներկայացրեց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Որպես իրավական հիմնավորում կրկին բերվեց այն, որ 2008թ. օրենսդրության մեջ «սահմանադրական կարգի տապալում» հանցակազմը բացակայել է, ուստի իր ու իրենց գործընկերների պաշտպանյալները ենթակա չեն քրեական հետապնդման: Փաստաբանը կրկին հիշեցրեց «7-ի գործը», որով մեղադրվողների հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվել է: Միիջնորդությանը միացավ Ս. Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը: Պաշտպան Ա. Օրբելյանը հիշեցրեց, որ դատարանը նախորդ նիստում որոշել էր բոլոր պաշտպանների միջնորդությունները լսել առանձին-առանձին. նա պահանջեց դրանք ներկայացնելու հնարավորություն տալ: Միջնորդությունն առաջինը ներկայացրեց Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով նախագահի ինստիտուտի անձեռնմխելիության իրավական մեկնաբանություններին, նյութաիրավական նորմի կիրառելիության խնդրի իրավական հիմնավորումներին: Ըստ պաշտպանի՝ 2008թ. կայացած ակտը, որով Մարտի 1-ի գործով անցնողների հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրգործը կարճվել է, իր իրավական ու օրինական ուժը չի կորցրել: «Այսինքն՝ դատախազությունն ակնկալում է, որ ՀՀ-ում լինելու է իրար հակասող 2 դատական ակտ՝ միևնույն իրադարձությունների վերաբերյալ»: Միջնորդության ներկայացումն ընդմիջվեց Արամ Օրբելյանի այն հայտարարությամբ, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պարբերաբար գործի վերաբերյալ հայտարարություններ է արել՝ խախտելով անմեղության կանխավարկածը, սակայն քրեական գործի վարույթից չի հեռացվել: Օրբելյանը կրկին պնդեց, որ սահմանադրական կարգի տապալում հանցակազմը ապաքրեականացվել է, ուստի՝ գործը պետք է կարճվի: Մեղադրող կողմը հայտարարեց, որ իրենց հակափաստարկները կներկայացնեն բոլոր պաշտպանների միջնորդություններն ունկնդրելուց հետո: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
