Մահացել է հոլիվուդյան լեգենդար դերասան Քըրք Դուգլասը

Ամերիկացի լեգենդար դերասան Քըրք Դուգլասը մահացել է ԱՄՆ-ի Բևեռլի Հիլզ քաղաքում՝ 103 տարեկան հասակում: Այս մասին հաղորդել է Քըրք Դուգլասի որդին՝ հայտնի դերասան Մայքլ Դուգլասը։
«Քըրք Դուգլասն ամբողջ աշխարհի համար լեգենդ էր, կինեմատոգրաֆի «ոսկե դարի» ներկայացուցիչ»,- գրել է հանգուցյալի որդին: Մայքլը կարևորել է այն ժառանգությունը, որը հայրը թողել է ապագա սերունդներին:
Քըրք Դուգլասը, ում իրական անունը՝ Իսեր Դանիելովիչ է, կինոյում հայտնի է բազմաթիվ դերերով, որոնցից ամենահայտնիներից են Վինսենթ Վան Գոգի և Սպարտակի դերերը: 

Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակված ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 17-րդ տեղում, 1996-ին նա ստացել է Օսկար մրցանակ կինեմատոգրաֆում ունեցած բացառիկ նվաճումների համար: Խաղացել է ընդհանուր թվով 90-ից ավելի գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում ու սերիալներում։


Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
244728.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
96224.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
99123.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
98323.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
114820.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
116319.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
272419.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
110219.10.2026, 11:48