Սիրիայում աճում է լարվածությունն ԱՄՆ զինվորականների և ՌԴ ռազմական մասնավոր ընկերությունների աշխատակիցների միջև․ #TheWallStreetJournal

Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին պնդում է, որ Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածում ավելացել են այն միջադեպերը, որոնց մասնակցում են ԱՄՆ զինվորականները և ՌԴ մասնավոր ռազմական ընկերությունների աշխատակցիները։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը: Հրապարակման համաձայն, խոսքն այն դեպքերի մասին է, երբ կողմերի միջև կա «լարված դիմակայություն»: «Սա տեղի է ունենում ոչ ամեն օր, բայց հաճախականությունն աճել է, և դա անհանգստություն է առաջացնում»,- հայտարարել է Ջեֆրին:
2019 թվականի ամռանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ մասնավոր ռազմական ընկերությունների աշխատակցիները՝ ներառյալ Սիրիայում ներկայացվածները, չեն հանդիսանում ՌԴ ներկայացուցիչներ:
Թերթը նշում է, որ ավելի վաղ սոցիալական ցանցերում հրապարակվել էին լուսանկարներ, որտեղ պատկերված են, թե ինչպես ԱՄՆ ռազմական մեքենաները Սիրիայում փակել են ճանապարհները «քաղաքացիական մեքենաների» համար: Հրապարակման համաձայն՝ մեքենաներում գտնվում էին ՌԴ մասնավոր ռազմական ընկերությունների աշխատակցիները: Ըստ The Wall Street Journal-ի, ԱՄՆ զինված ուժերի որոշ ներկայացուցիչներ հաղորդել են, որ նման իրավիճակներն ավելի հաճախ են լինում:

Դեսպանների փոխարինման հարցն է քննարկվում
5209:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5408:18
«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
11603:06
«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
12100:54
«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
12900:18
«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
124Երեկ, 23:48
«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
126Երեկ, 23:12
«Մենք կորցնում ենք նաև արդարության ու ճշմարտության ձայնը, որ պիտի հնչեր միջազգային հարթակներում»․ Լիաննա Գասպարյան
100Երեկ, 22:54