«Բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների որդիները նույն զորամասում են, տարօրինակ չէ՞». լրագրողը՝ Արմեն Գրիգորյանին

«Հունվարին զոհեր ունեցանք բանակում, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ զորացրվեցին: Այնպիսի տպավորություն է, թե բանակում ամենաթողության մթնոլորտ է: Ձեր քայլերը կարծես նկատելի չեն հանրության համար, ի՞նչ կասեք այդ մասին»,- այսօր Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ լրագրողի հնչեցրած այս հարցին ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսպես պատասխանեց. «Բազմաթիվ քայլեր են արվել և խնդիրը մեր օրակարգում է, մեզ համար ցավալի է ցանկացած միջադեպ: Մենք փորձում ենք ինչ-որ քայլեր կատարել: Բանակում առկա խնդիրների մի մասը հասարակական խնդիրներ են: Կարող եմ ասել՝ քրեական մշակույթի դեմ պայքարը նաև նպատակ ունի բանակում բարեփոխումներին նպաստելու: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բանակում խնդիրների մի մասը հնարավոր չի բարեփոխումներով լուծել և այդ է պատճառը, որ կառավարության օրակարգում է քրեական մշակույթի դեմ պայքարը: Էստեղ լուծումը շատ բարդ է: Չկա քաղաքականության մեկ քայլով փոփոխություն, որով հնարավոր լինի հանրության ուշադրությունում հայտնված խնդիրը լուծել, բայց մենք անում ենք առավելագույնը»:
Հարցին՝ Դուք այդտեղ կոռուպցիոն ռիսկ, մտահոգիչ, կասկածելի հանգամանք չե՞ք տեսնում. բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների որդիները նույն զորամասում են հայտնվել: Դուք խոսում եք բարեփոխումից, բայց մենք տեսնում ենք, որ Ստեփանակերտի մոտ գտնվող այդ զորամասում բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն են հիմնականում: Ի պատասխան, ԱԱԽ քարտուղարն ասաց. «Խնդիրն, իսկապես, շատ խորքային է, բայց մենք գնում ենք լուծումների ճանապարհով: Կարծում եմ՝ շուտով դա տեսանելի կլինի: Բանակը փակ կառույց է ու մի փոքր դժվար է բաց, հրապարակային խոսել այդ ամենի մասին»:
Արմեն Գրիգորյանը հավելեց, որ բարձրացրած հարցերի լուծումը կառավարության օրակարգում է:

Առանձին շրջաններում սպասվում է անձրև (լուսանկար)
3108:30
«Անտեսվում են Դիլիջանի աղբավայրում գրեթե ամեն օր տեղի ունեցող հրդեհները»․ Ոսկան Սարգսյան
10401:12
«Իբրև թե չկռված Արցախի պաշտպանության բանակի հերոսական ճակատամարտերից մեկը». Դավիթ Թորոսյան (տեսանյութ)
11701:06
«Դեպքը տեղի չի ունեցել շինարարական աշխատանքի ընթացքում, մահացածները մեր աշխատակիցները չեն»․ «Դեֆանս Հաուզինգ»
13800:12
«Ամերիկացի գործիչների հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը»․ Մայր Աթոռ
109Երեկ, 23:54
«Խիստ կասկածում եմ, որ Գագիկ Ծառուկյանը սաղ-սալամաթ բանտից դուրս կգա». Արգիշտի Կիվիրյան
85Երեկ, 23:48
Հովհաննես Աբրահամյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Աբովյանի ՏԻՄ ընտրություններում
84Երեկ, 23:00
«Дальше действовать будем мы». Պուտինի հատուկ ներկայացուցիչը հաստատում է Վաշինգթոն կատարած այցը (տեսանյութ)
152Երեկ, 22:49