Հովիկ Աբրահամյանի եղբոր ու վարորդի գործը դատարանում է

ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի և վարորդի՝ Ամբիկ Գևորգյանի գործն արդեն Երևանի ընդհանուր իրավասության դատարանում է: Այն մակագրվել է դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Հենրիկ Աբրահամյանը նախաքննությամբ դեռևս չպարզված ժամանակ և հանգամանքներում անհայտ աղբյուրից ապօրինի կերպով, «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ ձեռք է բերել և պահել գործարանային արտադրության՝ 5,45 մմ տրամաչափի 7 հատ ինքնաձիգեր, 5,45 մմ տրամաչափի 3 հատ ակոսափող ձեռքի գնդացիրներ, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր օպտիկական նշանառության սարքով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր պահեստատուփով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ ակոսափող ինքնալից կարաբին, 5,62 մմ տրամաչափի մեկ հատ որսորդական ակոսափող կարաբին՝ իր պահեստատուփով, արհեստագործական եղանակով պատրաստված, 9 մմ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված՝ մեկ հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող, ընդհանուր 2909 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, որոնք հայտնաբերվել և առգրավվել են 2018թ. օգոստոսի 6-ին նշված տարածքում կատարված խուզարկությամբ:
Զինամթերքը պահվել է նույն մարզի Մրգավետ գյուղի բնակիչ Ամբիկ Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հենրիկ Աբրահամյանի եղբոր՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Արարատի մարզի Մխչյան գյուղի 5-րդ փողոցի 1-ին հասցեի Մխչյանի նախկին մեխանիկավերանորոգման գործարանի տարածքում:
Ամբիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահել է հրազեն և ռազմամթերք:
Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է գրավը, իսկ Ամբիկ Գևորգյանի՝ ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։ Դատական նիստի օրը դեռ նշանակված չէ։
Գրիգոր Հովհաննիսյանը դատավորի 4 տարվա աշխատանքային փորձ ունի: Նա Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր է նշանակվել ՀՀ նախագահի 2016 թվականի հունվարի 29-ի հրամանագրով: Մինչ դատավոր նշանակվելը նա աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում, Երևանի կայազորի զինվորական դատախազությունում. ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում:

«Նույնիսկ ԿԸՀ նկարած թվերով ընտրողների 50,02%-ը գերադասեց ձայն չտալ ՔՊ-ին». Տիգրան Քոչարյան
1204:06
«Մոլագարը մերժվում է բոլոր կողմերից. դա է իր հիստերիայի հիմնական պատճառը». Ստեփան Դանիելյան
5701:12
«Մեկ տարի է՝ Մայր Աթոռում չեմ եղել». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
57Երեկ, 23:24
Խոշորագույն հարված Մոսկվայի վրա. շարքից դուրս է եկել նավթավերամշակման գործարանը (տեսանյութ)
132Երեկ, 22:53
Խամենեին լիազորել է փոխըմբռնման հուշագրի ստորագրումը
129Երեկ, 22:26
«Էս փաստը մեր «լեգիտիմներին» պիտի որ ահագին անհանգստացնի». Արթուր Դանիելյան
84Երեկ, 22:12
«Միջնակարգ դպրոցը չավարտող տղաների մասնաբաժինը 58.3%-ից դարձել է 63.7%». Արմեն Մուրադյան
76Երեկ, 21:54
«Քաղաքի կոլապսն անտանելի է. Երևանի կառավարիչները պետք է փոխվեն». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
60Երեկ, 21:24