«Ղարաբաղից տեղահանվածներին տրվող 40 պլյուս 10 հազար դրամ աջակցության ծրագիրը կգործի ևս մեկ տարի»․ Նիկոլ Փաշինյան

311
Չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2026 թ., 21:00
«30 հազար դրամի աջակցությունը, որը տրամադրվում է երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց՝ Ղարաբաղից տեղահանվածների մասին է խոսքը, դեկտեմբերից հետո կշարունակվի ևս երեք ամիս, հետո կձևափոխվի»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իսկ 40 հազար դրամ գումարած 10 հազար դրամի աջակցությունը, նախնական ծրագրով, կշարունակվի ևս մեկ տարի։ Սա է այս պահին մեր պլանը։ Այդ ընթացքում մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր ծրագրերը՝ քաղաքացիության ընդունման և քաղաքացիության ապահովման ուղղությամբ, լինեն առավել արդյունավետ, որպեսզի մարդիկ նույնպես անցում կատարեն ՀՀ-ում գործող սոցիալական ծրագրերի շահառուի կարգավիճակին»,- հավելեց Փաշինյանը։

«ԱԺ նիստի կարմիր թելը և կարմիր մթնոլորտը». Վլադիմիր Մարտիրոսյան
6403:06
«Իմ պայմանները՝ վարչապետին». Անի Սամսոնյան
7602:06
«Բռնաճնշումների նոր փուլ է սպասվում». Տիգրան Աբրահամյան
9001:06
«Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ». Հրայր Կամենդատյան
9200:42
«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
103Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
98Երեկ, 21:36
«Ուկրաինան պետք է համաձայնի ԱՄՆ-ի առաջարկած փոխզիջումներին»․ Պուտին
200Երեկ, 19:31
«Ժաննա Անդրեասյանը նոր պատերազմ է սկսել՝ աղետալի հետևանքներով». Հայկ Դեմոյան
123Երեկ, 19:18