«Ազատագրում կոչվող օպերացիայի ներքո Ռոբերտ Քոչարյանը և նրա համախոհները թալանել են Հայաստանը և Ղարաբաղը»․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր համարում են, որ Ռոբերտ Քոչարյանի և իր ընտանիքի մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնող սեփականությունը օրինական է, կոչ եմ անում դուրս գալ և հեղափոխություն անել»,- այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի դիտարկումներին։
«Մեր քաղաքական կամքը այն է, որ Ռոբերտ Քոչարյանենցից ապօրինի ձեռք բերված նույնիսկ կոշիկը վերադարձնելու ենք Հայաստանի Հանրապետությանը։ Հետևաբար, ով որ համաձայն չէ, կոչ եմ անում հեղափոխություն կատարել որովհետև այս գործընթացը կանգնեցնելու ուրիշ ճանապարհ չկա»,- ընդգծեց Փաշինյանը։
Անդրադառնալով Գեղամ Մանուկյանի դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանը հայերնիք է ազատագրել՝ Փաշինյանն ընդգծեց․ «Կարծում եմ հիմա և միշտ էլ ակնհայտ է եղել, որ «ազատագրում» կոչվող օպերացիայի ներքո Ռոբերտ Քոչարյանը և նրա համախոհները թալանել են Հայաստանը և Ղարաբաղը»։

«Խոսում են ինքնիշխանությունից, բայց սեփական օրակարգը ձևավորելու կամք և կարողություն չեն ցուցաբերում»․ Մետաքսե Հակոբյան
4814:30
«Աշխարհը թնդում է, բոլորը ցնցված են»․ Գարիկ Քեռյան
6113:36
«Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Փաշինյանի ու Ալիևի դիմումը մերժելով, Նոբելյան կոմիտեն վստահ չէ «խաղաղության» հարցում»․ Արտակ Զաքարյան
6013:18
«Սա խաղաղություն չէ»․ Արման Աբովյան
7013:06
«Վարդան Ղուկասյանի գործը վաղուց դարձել է երկու գերտերությունների միջև քննարկման թեմա»․ Լևոն Բաղդասարյան
6712:42
«Դուք ծնկի կգաք»․ Ղալիբաֆը պատասխանել է Ռուբիոյին
17311:43
«Ամեն մեկը ներկայացնում է իր պրոբլեմները՝ խի՞ եք հորս գործից հանել, խի՞ եք ախպորս բռնել»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
8011:24
««Խաղաղություն է», ադրբեջանցի զինված զինվորն էլ էդ «խաղաղության աղավնին է»»․ Մարգարիտ Եսայան
7410:18