«Ղարաբաղի նախկին ղեկավարները շենքեր ունեն Երևանում․ տվե՛ք, թող մարդիկ ապրեն»․ Նիկոլ Փաշինյան

«Դե ուրեմն եթե գնաց այդ ուղղությամբ խոսակցությունը, պատասխանեք այդ հարցին․ ինչո՞ւ է, որ դուք Ղարաբաղից լինելով՝ Երևանում երկու սենյականոց բնակարան ունեք, մյուս 100 000-ը չունի։ Ի՞նչն է դրա պատճառը։ Կառավարական դաչան, ինչպես ասում եք, իմը չի, ՀՀ-ինն է։ Այդ կառավարական դաչայում ժամանակին ձեր ղեկավարներն են ապրել, որոնց ժամանակ անտուններ են եղել, նրանցից առաջ էլ են ապրողներ եղել։ Բա ինչո՞ւ դուք, ղարաբաղցի լինելով, Երևանում ունեք երկու սենյականոց տուն, նույնիսկ մարդիկ կան, որոնց անունը չեմ տալիս, շենքեր ունեն Երևանում։ Ղարաբաղի նախկին ղեկավարների շենքերը տվեք, թող մարդիկ ապրեն։ Տասնյակ շենքեր ունեն, տասնյակ հյուրանոցներ ունեն։ Տվե՛ք, թող ապրեն։ Եվ ՀՀ-ն իր գույքով վճարելու կարիք չունի, 800 միլիարդ դրամ հատկացում է արված։ 800 միլիարդ դրամ հատկացում է արված, թող մարդիկ գնան այդ հատկացումներից օգտվեն»,- կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանի բարձրաձայնած հարցին, որը վերաբերում էր արցախցիների՝ բնակարանային բարձր վարձերին, և պատգամավորն առաջարկել էր բնակվելու տեղ չունեցող արցախցիներից որոշներին տեղավորել կառավարական ամառանոցներում։

«Խոսում են ինքնիշխանությունից, բայց սեփական օրակարգը ձևավորելու կամք և կարողություն չեն ցուցաբերում»․ Մետաքսե Հակոբյան
1314:30
«Աշխարհը թնդում է, բոլորը ցնցված են»․ Գարիկ Քեռյան
5213:36
«Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Փաշինյանի ու Ալիևի դիմումը մերժելով, Նոբելյան կոմիտեն վստահ չէ «խաղաղության» հարցում»․ Արտակ Զաքարյան
4913:18
«Սա խաղաղություն չէ»․ Արման Աբովյան
6113:06
«Վարդան Ղուկասյանի գործը վաղուց դարձել է երկու գերտերությունների միջև քննարկման թեմա»․ Լևոն Բաղդասարյան
6312:42
«Դուք ծնկի կգաք»․ Ղալիբաֆը պատասխանել է Ռուբիոյին
16811:43
«Ամեն մեկը ներկայացնում է իր պրոբլեմները՝ խի՞ եք հորս գործից հանել, խի՞ եք ախպորս բռնել»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7911:24
««Խաղաղություն է», ադրբեջանցի զինված զինվորն էլ էդ «խաղաղության աղավնին է»»․ Մարգարիտ Եսայան
7310:18