«Հանրաքվեն միակ հանգուցալուծումն է ստեղծված փակուղային հանգրվանում». Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հանրաքվեն՝ արդյունք է մեր իշխանությունների ոչ հետևողական, ոչ արդյունավետ և մի շարք իրավիճակներում ոչ սկզբունքային գործողությունների, ինչպես նաև մեր հասարակության այդպես էլ չբուժված հիվանդությունների: Այսքանը հասկացանք, արձանագրեցինք ու ներկա պահին դա չէ ամենաարդիական հարցը: Հանրաքվեն միակ հանգուցալուծումն է ստեղծված փակուղային հանգրվանում, ու այլևս առավել կարևորը ոչ թե դրա վերաբերյալ ընդունված որոշման քննարկումն է, այլ դրա անցկացման հետ կապված բազմաթիվ ռիսկերի բացառումն է, խուսափումը, կամ գոնե բացասական ազդեցության նվազեցումը: Բացառելը վերաբերում է այն երևույթների, որոնց դրսորումը կնշանակի հեղափոխության պարտությունը: Խուսափելը՝ նրանց, որոնք կխոչընդոտեն հանրաքվեից հետո նոր, ավելի առողջ մթնոլորտի ձեևավորմանը: Նվազեցնելը՝ այն երևույթների, որոնց դրսևորումները անխուսափելի են, բայց վնասները վճրորոշ չեն: Սա է ամենաակնհայտ ռիսկերի իմ գնահատումը.
֊ Բացառել հանրաքվեի արդյունքների և ընթացքի օրինականության վերաբերյալ որևէ կասկածներ: Հանրաքվեն պիտի ավելի մաքուր լինի, քան 2018֊ի դեկտեմբերյան ընտրությունները: Թեև վերջինները դրականորեն տարբերվում էին բոլոր նախորդ համապետական ընտրություններից, սակայն դրանց ընթացքում ֆավորիտ քաղական ուժը առանձին դեպքերում օգտվում էր որոշ անձերի, կազմակերպությունների և նույնիսկ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների «հատուկ վերաբերմունքից»: Դա չպետք է կրկնվի:
֊ Բացառել «Իմ քայլի» կողմից «այո»֊ի ընկալումը որպես կարտ֊բլանշ իշխանությունը մենաշնորհելու ու մյուսների շահերը, այլընտրանքային մոտեցումները արհամարելու համար: Փետրվարի 6-ի ԱԺ֊ի նիստում որոշ «իմքայլականների» ելույթները ցույց տվեցին, որ «թայֆապետության» նկատմամբ «իմունադեֆիցիտ» ունեն: Իսկ «ոչ»֊ի դեպքում պիտի բացառվի արտահերթ խորհդարանական ընտրություններին դիմադրելու միտում:
֊ Խուսափել հանրաքվեի ու Արցախում նախագահական ընտրությունների ժամանակային համընկումը որպես մեկ քաղաքական արշավ դիտարկելուց: Այդ երկու իրադարձությունները միասնական նպատակի հասնելու միջոցներ են, սակայն տարբեր են՝ օրակարգերի առումով: Քարոզչական մարտավարության շրջանակներում այդ օրակարգերն իրար «կպցնելը» կարող է միայն մարդկանց շփոթեցնելու նպատակ հետապնդել:
֊ Խուսափել քաղհասարակության գոնե մեծամասնության գործունեությունում հանրաքվեի համատեքստում քաղաքական համակրանքների դրսևորումների ու խմբակային շահերի գերակայությունը: ՀԿ֊ները մեծ ներուժ են կուտակել քարոզարշավի և քվեարկության ընթացքի վրա դրականորեն ազդելու համար: Միևնույն ժամանակ ակնհայտ և ինչ֊որ տեղ օրինաչափ ճգնաժամի մեջ են հայտնվել 2018֊ի գառնան իրադարձություններից հետո և մեծ մասամբ վատնում են իրենց հնարավորությունները: Հանրաքվեն լավ առիթ է բուն առաքելությանը վերադառնալու համար:
֊ Նվազեցնել լրատվամիջոցների բացասական ազդեցությունը հանրաքվեի վերաբերյալ քաղաքացիների կողմնորոշմնան ու գիտակից, իրազեկ ընտրություն կատարելու վրա: 2018֊ի ընտրությունների ժամանակ դա մասամբ հաջողվել էր, բայց դրանից հետո ոլորտում տեղի են ունեցել մտահոգիչ զարգացումներ: Սա նեղ մասնագիտական թեմա է, այդ պատճառով ասյտեղ էլ չեմ ծավալվի»:

«Դուք փորձել եք ՀՀ ժողովրդին դարձնել սուպերմարկետի դախլում դրած ապրանք»․ Վահագն Ալեքսանյան
615:06
«Մեկ էլ Թուրքիան ու Ադրբեջանն են Դաշնակցության դեմ նման ոճով պայքարում»․ Սաթիկ Սեյրանյան
1315:00
«Գերու կարգավիճակ ունի մի ամբողջ խմբակցություն՝ այդ անձի ձեռքին»․ Վահագն Ալեքսանյան
2514:48
«ՔՊ-ն և Առուշ Առուշանյանը կապիկությո՞ւն էին անում ժողովրդի հանդեպ»․ հարց՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
5014:36
«Ռուսաստանը երբեք չի փոխել իր դիրքորոշումը Ուկրաինայի շուրջ բանակցություններում»․ Լավրով
7714:13
«Իր խոսույթով չի տարբերվում թուրքերից»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
6113:48
«Դուք այս ամբիոնից ունեցաք ֆաշիստական ելույթ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
5713:36
«Դուք ձեր էությամբ ՀՀՇ-ական եք եղել ու դրանից սերված՝ ՔՊ-ական»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
5813:24