Շաբաթ, 18 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Վաշինգթոնն ու Մոսկվան չեն պատրաստվում անցնել «կարմիր գծերը»». Սուրեն Սուրենյանց

«Վաշինգթոնն ու Մոսկվան չեն պատրաստվում անցնել «կարմիր գծերը»». Սուրեն Սուրենյանց
103
Երեկ, 09:30

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի մասին։
Պուտին- Թրամփ վերջին հեռախոսազրույցը, որը տեղի ունեցավ Թրամփ-Զելենսկի հանդիպումից անմիջապես առաջ, հստակ ազդակ է, որ ուկրաինական ճգնաժամը մտնում է նոր փուլ։
Առաջին․ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում նախատեսվող Պուտին-Թրամփ հանդիպումը Բուդապեշտում կարող է դառնալ ոչ միայն ռուս-ամերիկյան հարաբերությունների կարևոր հանգրվան, այլև նոր աշխարհաքաղաքական հավասարակշռության ձևավորման մեկնարկային փուլ։ Մեկնարկում է դիվանագիտական սակարկությունների նոր փուլը:
․ Երկրորդ․ Ուկրաինան, ըստ ամենայնի, վաղը Tomahawk հրթիռներ չի ստանա, սակայն հարցը օրակարգից դուրս չի գա․ այն կմնա Վաշինգտոնի ձեռքում որպես ռազմավարական ճնշման լծակ, որը կարող է օգտագործվել հետագա բանակցություններում՝ առավելագույն ազդեցություն ապահովելու նպատակով։
Երրորդ․ Թրամփի հայտարարությունը՝ «երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի», ուղերձ է միջազգային հանրությանը, որ անգամ խոր հակասությունների պայմաններում Վաշինգտոնը և Մոսկվան շարունակում են վերահսկել իրավիճակը և չեն պատրաստվում անցնել «կարմիր գծերը»։
Բուդապեշտում սպասվող գագաթնաժողովը կարող է դառնալ այն կետը, որտեղ կորոշվեն ոչ միայն Ուկրաինայի ճակատագիրը, այլև եվրոպական անվտանգության նոր համակարգի հիմնական ուղղությունները»։