Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. «Հրապարակ»
![]() 190 Ուրբաթ, 17 հոկտեմբերի, 2025 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է. «Թվում էր՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի ոդիսականն ավարտված է․ զեկույցը «ժամկետանց» լինելու պատճառաբանությամբ ԱԺ նախագահն ուղարկել է ԱԺ գաղտնի բաժին՝ լիագումար նիստում քննարկելու փոխարեն, սակայն իշխանական կուլիսներում հարցը փակված չեն համարում։ Հանձնաժողովականների մեծ մասը եւ զեկույցի վրա աշխատած իրավաբանները շարունակում են պայքարել եւ ապացուցել, որ ԱԺ նախագահին պետաիրավականի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մոլորեցրել է՝ իր սխալ եզրակացությամբ: Մեջտեղ են բերում քառօրյա պատերազմի զեկույցի նախադեպը, որը եւս հանձնաժողովի գործունեությունից մոտ մեկ տարի անց դրվեց քննարկման՝ այն ժամանակվա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, քանի որ թե՛ ԱԺ կանոնակարգ օրենքի, թե՛ Սահմանադրության մեկնաբանությամբ նպատակը զեկույցն է, իսկ այս հանձնաժողովները սովորական քննիչ հանձնաժողովներից տարբերվում են իրենց առանձնահատկություններով, գլխադասային՝ Պաշտպանության հանձնաժողովն է ծառայում իբրեւ քննիչ հանձնաժողով, եւ քանի դեռ հերթական գումարման ԱԺ-ն իր լիազորությունները չի ավարտել, հանձնաժողովը, հետեւաբար՝ նաեւ զեկույցը, շարունակում են մնալ լեգիտիմ, ինչը հաշվի չի առել Վարդանյանը: Բացի այդ՝ զեկույցի ճակատագիրը պետք է վճռվի ԱԺ լիագումար նիստում, սակայն նիստ չի հրավիրվում, ինչը նշանակում է, որ իրավիճակը կարելի է ի շրջանս յուր շրջել։ Բարձրացված աղմուկից հետո նաեւ ԱԺ նախագահն է Վարդանյանի եզրակացությունն ուղարկել Նիկոլ Փաշինյանին: Նա էլ պարզաբանումներ է պահանջել հանձնաժողովից եւ ստացել վերոնշյալ փաստարկները։ Հանձնաժողովում սպասում են Փաշինյանի արձագանքին՝ հույսով, որ, ի վերջո, հաշվի կառնվեն իրենց հիմնավորումները, եւ այդքան քննարկվող զեկույցը կդրվի քննարկման՝ հերքելով նաեւ այն կասկածները, թե քաղաքական որոշում է կայացվել՝ այն լայն քննարկման չդնելու»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
