«Արդյո՞ք Զելենսկին կհայտնվի որևէ նոր ճնշման ներքո». Հակոբ Բադալյան
![]() 169 Ուրբաթ, 17 հոկտեմբերի, 2025 թ., 10:36 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. ««Մեզ պետք են Տոմոհավկներ: Մենք դրանցից շատ ունենք, բայց մենք չենք կարող մաշել մեր պահուստները», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպը Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո: Նա ասել է նաև, որ Բուդապեշտում Պուտինի հետ հանդիպումը կկայանա երկու շաբաթից և վստահություն է հայտնել, որ կլինի լավ հանդիպում: Թրամպը կասկած է հայտնել Տոմոհավկների տրամադրման նպատակահարմարության մասին, ինչպես նաև ոչ պատեհ է համարել Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցները: Ուկրաինայի նախագահ Զելենսկին այսօր մեկնել է Վաշինգտոն և համենայն դեպս այդ այցին նախորդող ինֆորմացիոն հոսքերում Տոմոհավկների հարցը դիտարկվում էր գլխավորներից մեկը, իսկ գուցե՝ առանցքայինը: Ըստ ամենայնի, Զելենսկին այդ իմաստով կմնա ձեռնունայն: Սակայն գլխավոր մարտահրավերը իհարկե այն է, թե արդյո՞ք նա կհայտնվի որևէ նոր ճնշման ներքո: Եթե Պուտինն ու Թրամպը այդ հանդիպման նախօրեին խոսում են 2,5 ժամ և անգամ գրեթե հստակ պայմանավորվում մոտակա օրերին նոր հանդիպում կազմակերպելու մասին, ապա դա նշանակում է, որ խոսել են շատ կոնկրետ բաներ: Իսկ դա նշանակում է, որ կամ Զելենսկին պետք է տեղավորվի այդ խոսակցության համատեքստում, կամ կհայտնվի հնարավոր նոր ճնշման ներքո: Մյուս կողմից, Զելենսկին իհարկե կշարունակի ապավինել եվրոպական դերակատարների աջակցությանը, քանի որ եվրոպացիները ևս ունեն խնդիր՝ թույլ չտալ Թրամպ-Պուտին ֆունդամենտալ գործարք, որի թիրախում կլինի եվրոպական անվտանգության համակարգի նոր ճարտարապետությունը կամ այլ կերպ ասած՝ Եվրոպայի նոր բաժանումը: Ի դեպ, այդ իմաստով նաև հատկանշական է, որ նրանք հանդիպման վայր են ընտրել Բուդապեշտը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
