«Եթե նժարին դնենք Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին՝ մենք գտնվում ենք շատ ավելի շահեկան վիճակում». Կ․ Հովհաննիսյան
![]() 344 Կիրակի, 09 փետրվարի, 2020 թ., 02:10 Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերին շատ է քննարկվում Ժնևում կայացած հանդիպումները, որոնք բացառապես վերաբերում էին Արցախի հակամարտությանը: Աշխարհի պատմության մեջ չկա և ոչ մի պետություն, որը ձգտած լինի հակամարտության հարցը լուծի ի վնաս իրեն: Պարզապես հանդիպումների, քննարկումների, բանակցությունների արդյունքները գրանցվում են լավ կամ վատ տվյալ պետության համար, կախված, թե տվյալ պետության ներսում քաղաքական ղեկավարությունն ինչ ձևի աջակցություն ունի բնակչության գոնե մեծ մասի կողմից: Մեր դեպքում մեզ պարտադրել վատ սցենար, կարծում եմ, որ չի հաջողվի, քանի որ եթե նժարին դնենք Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին, ապա մենք գտնվում ենք շատ ավելի շահեկան վիճակում, քան կարելի է պատկերացնել: Անշուշտ տարածաշրջանում խաղացողներն իրենց ազգային շահն ունեն, և որոշ դեպքերում իրենց չի հետաքրքում, թե տվյալ պետության ղեկավարը բռնապետ է, թե ժողովրդավար, բայց վստահորեն կարող եմ ասել, որ առանցքային հարցերի լուծման դեպքում դա շատ մեծ նշանակություն ունի: Ադրբեջանում այս օրերին փորձ է արվում ժնևյան հանդիպումների մասով ակնարկային գաղտնազերծումով ստեղծել պատրանք, որ ամեն ինչ ընթանում է իրենց ուզածով: Բայց, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի ընդդիմությունը մեղադրանքներ է հնչեցնում իշխանության հասցեին այդ նույն ժնևյան հանդիպումներում խայտառակ կրավորական կեցվածքի համար: Ըստ Ադրբեջանի իշխանության որոշ ընդդիմախոսների, իրենք տպավորություն են ստացել, որ Ժնևից հետո իշխանությունը ոչ թե փորձում է հասարկությանը նախապատրաստել խաղաղության, այլ պարտության համաձայնագրի»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
