Պաշտպանության նախարարությունում նոր սկանդալ է հասունանում. «Ժողովուրդ»
![]() 2009 Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ., 09:30 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պաշտպանության նախարարությունում նոր սկանդալ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ-ում հետաքննություն են իրականացրել և նոր բացահայտումներ արել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետ, գնդապետ Արթուր Գալստյանի մասով: Մասնավորապես, գնդապետ Գալստյանը 2018-2019 թվականի՝ Պաշտպանության նախարարության կարիքների համար երկու փուլով մրցույթ է հայտարարել՝ մի քանի 100 միավոր նավիգացիոն սարքերի գնման համար: Եվ երկու փուլով անցկացված և հաղթած ընկերությունները ինչ-ինչ հանգամանքներում մրցույթից դուրս են մնացել: Գնդապետ Գալստյանը կրկին ՊՆ կարիքների համար մրցույթի մասին է հայտարարել, որին մասնակցել է իր կնոջ քրոջը՝ Քրիստինե Մեսրոպյանին պատկանող «Գեոշին գրուպ» ընկերությունը, և հենց նրա հետ էլ կնքվել է շուրջ 30 միլիոն դրամի պայմանագիրը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Պն գնդապետ Արթուր Գալստյանը հայտնեց. «Ընդհանրապես կապ չունեմ, դրանով զբաղվում է նյութատեխնիկական ապահովվման դեպարտամենտը, ես ո՛չ հանձնաժողովի անդամ եմ, ո՛չ էլ հայտ կազմող անձ»: Չնայած գնդապետը հերքում է իր կապը, սակայն նախարարությունում կասկածում են, թե Արթուր Գալստյանը իր ազգականների միջոցով ՊՆ-ում բիզնես է իրականացնում. մի մրցույթում հաղթում է կնոջ քրոջ ընկերությունը, մյուս դեպքում՝ հորեղբոր տղան ընկերություններից մեկով տալիս է տեղբնութագիր, որը հետագայում պարզվում է, որ կեղծ է եղել»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
