«Մեր բանակում այլևս «չպարզված հանգամանքներ» չպետք է լինեն». Նարինե Դիլբարյան

Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթական չարագույժ հաղորդագրությունները. «Արցախի պաշտպանության բանակը հայտնեց, որ այսօր՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը»:
Այնուհետև՝ «ՊԲ-ի փոխանցմամբ՝ այսօր՝ ժամի 13:00-ի սահմաններում, մեկ այլ զորամասի պահպանության տեղամասում՝ հարավային ուղղությամբ տեղակայված, կրկին չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Հուսիկի Մխոյանը»:
Աղետն է խորանում մեր բոլորի աչքերի առջև, մեր անվտանգության երաշխավոր, պետության հիմք բանակում մահացու հրազենային վիրավորումները արտակարգ դեպքերից վերածվում են սովորական դարձող մութ իրողությունների: Այս տարվա ընթացքում ցայսօր անհայտ հանգամանքներում զոհվել կամ ինքնասպան են եղել շուրջ մեկ տասնյակ հայ երիտասարդներ, անփութությանը հավասարազոր պատճառներով ձնահյուսքի զոհ են դարձել 3 զինծառայողներ: Ի՞նչ է կատարվում մեր բանակի ստորաբաժանումներում, ի՞նչ է պատահել հրամանատարական կազմին՝ հսկիչ և վերստուգող ծառայություններն ինչո՞վ են զբաղված: Հայաստանի ազգային-պետական անվտանգությանը նոր ու չարագուշակ մարտահրավեր է նետված: Պետք է անհապաղ պատկան և իրավասու մարմինների, իրավապաշտպան կազմակերպությունների ու շահագրգիռ բոլոր կողմերի ուժերով հատուկ հանձնաժողով ձևավորել և քննել այս բոլոր «չպարզված հանգամանքները», որոնց հետևանքով մահացու վիրավորում են ստացել մեր զինվորները: Մեր բանակում այլևս «չպարզված հանգամանքներ» չպետք է լինեն, ներքին անկազմակերպվածությունը, անտարբերությունը ավելի մեծ թշնամին են, քան արտաքին ուժերը»:

«Միայն մի բան են մտածում, թե ոնց քաղաքացիներից գանձվող հարկերն ու տուրքերը բարձրացնեն»․ Ոսկան Սարգսյան
116:24
«Փարիզում արտիշոկ ենք փորձում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3016:12
Մեծ Բրիտանիայում երկու օրում ավելի քան 1900 չվերթ է չեղարկվել
6916:01
«Հասանք Փարիզ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4815:42
«Ամեն օր մի նոր ստորություն ու սրիկայություն են մտածում, որ մարդկանց ճնշեն»․ Գագիկ Եղիազարյան
6215:12
«Փոփոխություններ՝ համատիրություններում»․ Արմեն Գալջյան (տեսանյութ)
7014:54
«Փոշեկուլի ներկայացուցիչն ականատես չի եղել իրական աղբին, որը շարքից կհանի աղբոմոբիլը»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
8313:24
«Հ1-ի հայլուրյան Հայաստանը ծաղկող երկիր է, բայց երբ այն ավարտվում է, առճակատվում ես այլ իրականության»․ Վրույր Այվազյան (տեսանյութ)
8012:48