«Թուրքիան նոր քայլերի է դիմում ՆԱՏՕ-ին ներքաշելու համար սիրիական պատերազմի մեջ». Արման Նավասարդյան
![]() 408 Հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ., 14:10 ՀՀ նախկին փոխարտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրկին Թուրքիայի և Իդլիբի մասին Թուրքիան ռազմական նոր կոնտիգենտ է ուղարկում Սիրիա, որն ուղղվում է դեպի Հալեպի արևմտյան շրջաններ։ Թուրքական պաշտոնական աղբյուրները հայտարարում են, որ երկու օրվա ընթացքում ոչնչացվել է 151 սիրիացի զինվոր։ Թուրքերն սպառնում են խփել այն ինքնաթիռները (նկատի ունի ռուսական, քանի որ Սիրիան օդուժ չունի, ԱՆ), որոնք վտանգ են ներկայացնում թուրքական ուժերի համար։ Իսկ մինչ այդ, նա մեղադրեց Ռուսաստանին Իդլիբի խաղաղ բնակիչներին ոչնչացնելու մեջ, և ավելացրեց, որ «ամենուրեք հարվածելու է Դամասկոսին»։ Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ Վլադիրմիր Պուտինի հետ Սոչիում ձեռք բերած պայմանավորվածությունները Իդլիբի վերաբերյալ, այլևս գոյություն չունեն։ Նման իրադրությունում տարօրինակ է հնչում Մոսկվայի պաշտոնական խոսքը։ Սենատոր Ֆրանց Կլինցեվիչը, օրինակ, Էրդողանի նման կոպիտ, անգամ ցինիկ վարքագիծը հետևանք է համարում նրա վրա գործադրվող «հսկայական ճնշումով» (նկատի ունի երկրի ներսում, ԱՆ), որի պատճառով էլ նա, իբր, ստիպած է անել նման ցուցադրական հայտարարություններ։ «Դրա հետ մեկտեղ գոյություն ունեն փոխադարձ երկկողմ հարաբերություններ։ Ռուսաստանը դրանք չի խախտում, այդ իսկ պատճառով Թուրքիան ևս պատճառ չունի դրանք խախտելու»,- ենթադրում է Ֆեդերացիայի Խորհրդի անդամ Ֆրանց Կլիցեվիչը և ավելացնում. «Ես բացարձակապես համոզված եմ, որ չնայած ագրեսիվ հռետորաբանությանը Թուրքիան չի խախտի Ռուսաստանի հետ պայամանավորվածությունները»։ Թուրքիան նոր քայլերի է դիմում ՆԱՏՕ-ին ներքաշելու համար սիրիական պատերազմի մեջ»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
