«Սա քաղաքական անցյալն ուրանալու ցցուն դեպք է». Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ առաջին անգամ Ալեն Սիմոնյանն իր դեմքով (ոչ ֆեյքով) տարածեց Էդմոն Մարուքյանի ու Սերժ Սարգսյանի հայտնի և լուսաբանված հանդիպման նկարը՝ որպես մեծ կոմպրոմատ ընդդեմ Մարուքյանի:
Բայց ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանը, շատ լավ իմանալով այդ «կոմպրոմատային» իրադարձության և լուսանկարի մասին, ոչ վաղ անցյալում իր մյուս գործընկերների հետ միասին փակ գաղտնի քվեարկությամբ «ԵԼՔ» դաշինքի առաջին համար ընտրեց Էդմոն Մարուքյանին։ Սա սեփական ինքնության հետ չհաշտվելու և քաղաքական անցյալն ուրանալու ցցուն դեպք է: Թեպետ հասկանալի է, որ Ալենն ավելին չի կարող առաջարկել Փաշինյանին Մարուքյանի հետ բանավեճում։ Նրա ծառայությունները սահմանափակվում են այսքանով։ Ես կրկին ցավով եմ արձանագրում, որ որպես ավագանու «ԵԼՔ» խմբակցության ղեկավար չեմ կարողացել Ալենի մեջ սերմանել հետևողականությունը սեփական անցած ճանապարհի նկատմամբ, որը, եթե ստացվեր, գուցե ՔՊ վարչությունն իրեն կընտրեր որպես Երևանի քաղաքապետի թեկնածու։ Երբեմնի գործընկերոջս վրա այդ էջն ունեցել է իր ազդեցությունը, որի հետևանքները տեսնում ենք այս օրերին։
Հ. Գ. Մեկնաբանություններում կարող եք դիտել այն տեսանյութը, որից րոպեներ առաջ Ալենը, ով լայն ժպիտով սելֆի է անում Մարուքյանի հետ, ընտրել է Մարուքյանին որպես «ԵԼՔ» դաշինքի առաջին համար»:

«Գիտությունների ակադեմիա, Պատմության ինստիտուտ, չկա՞ն միջազգային գործընկեր կազմակերպություններ, որոնց միջոցով պետք էր աղմուկ բարձրացնել». Վահե Լոռենց
3123:24
«Երբ գրից ու գրքից խոսեն Էրդողանը, Ալիևը և Հաջիևները, ճիշտ կանեն՝ լռեն. այս հարթությունում խոցելի են». Արամ Սարգսյան
5623:06
«Աշխարհի մյուս երկրները պետք է փոխհատուցեն ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման ծախսերը». Թրամփ
8422:48
«Իշխանական միջանցքներում «հայկական Արցախ» փնտրելը հանցավոր ինքնախաբեություն է». Մհեր Մելքոնյան
5222:36
«Ադրբեջանի հետ խաղաղության փուչիկի պայթյունի ձայնը ուժգին է լինելու». Ոսկան Սարգսյան
5622:24
««Ուժեղ Հայաստան»-ը հոգեբանական դիսկոմֆորտ և նյարդայնություն է պատճառում կառավարող մեծամասնությանը». Հակոբ Բադալյան
5221:54
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռուս Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի կառավարչին
5421:30
«Արցախում հայկականության հետքերը վերացնելու փորձերն ունեն երկու գլխավոր դերակատար՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը». Մանե Թանդիլյան
6720:18