«Փաշինյանի քաղաքական մակարդակը ճտիկով գրիչ է». Էդուարդ Շարմազանով

«Ես հայտարարում եմ, որ ով «այո» է ասում այս հանրաքվեին, «այո» է ասում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, տրանսգենդերության քարոզին, հակապետական և ապազգային քարոզին»,- 168 TV-ի եթերում ասել է Հայաստանի հանրապետական կուսակցության գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, որ «այո» ասելով՝ մերժում են կոռուպցիոներներին, Շարմազանովը պատասխանել է. «Գիտե՞ք ինչ կա՝ Նիկոլ Փաշինյանը կարող է շատ բան ասել, բայց նա էլ ասելու տեղ չունի, որովհետև հեղափոխությունից առաջ ասում էր՝ կարմիր գծերը պետք է մերժենք, տեսախցիկները պետք է մերժենք, կուտակային կենսաթոշակները պետք է մերժենք, հիմա հերթով՝ 2 տարի անցել է՝ կարմիր գծերը կան, տեսախցիկներն ավելացել են, կուտակային կենսաթոշակները խելոք մուծում են և այլն»:
Անդրադառնալով վարչապետի կոչին, որ այլ երկրներում ապրող ՀՀ քաղաքացիները գան Հայաստան՝ հանրաքվեին մասնակցելու՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Նիկոլ Փաշինյանի քաղաքական մակարդակը ճտիկով գրիչ է, ուրիշ բան չունի, և հույսը դրել է արտերկրում ապրող ժողովրդի վրա, որոնք այստեղ չեն ապրում, տեղյակ չեն՝ Հայաստանում ինչ է կատարվում, դրսից «լայք» են անում, հիմա հույսը դա է, և ասում է՝ եկեք-գնացեք: Գոնե, որ ասի՝ եկեք՝ մնացեք, կասեմ՝ ոչինչ, մարդը ներգաղթի կոչ է անում: Հայրենիքը մեզ համար հյուրանո՞ց է՝ գան, քվեարկեն, էլի գնան:
Ինչ վերաբերում է այս հանրաքվեին՝ այն ոտքից գլուխ հակասահմանադրական, հակաօրինական է: Նիկոլ Փաշինյանը փորձում է գնալ Հիտլերի, Ֆրանկոյի և այլ բռնապետների ճանապարհով և փորձում է գնալ բացարձակ բռնապետության»:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Ոչ անձնական տվյալներ եք հավաքագրում, և դա միայն մաքսանենգության դեմ պայքարի համար չէ»․ Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
5321:36
«Վարչական դատարանը բավարարել է ՀԱԵ-ի հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության»․ Արա Զոհրաբյան
5621:18
«ՀՀ-ում էլիտաներ չկան, եթե լինեին, 2018-ի թատրոն-իշխանափոխությունը չէր լինի»․ Ոսկան Սարգսյան
5320:30
«Նիկոլ Փաշինյանը խորացրել է երկրում արդարադատության ճգնաժամը». Հակոբ Բադալյան
5719:48
«Եթե հրաժարվեր իր պապերի գործած ոճիրը հերոսացնելուց, նրա ձայնը շատ ավելի համոզիչ կընկալվեր»․ Խորեն Գրիգորյան
5719:06
«Համակարգային խախտումներ են արձանագրվել․ ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեն»․ Լիպարիտ Դրմեյան (տեսանյութ)
5818:54
«Այդ 3 տեղամասերում արդյունքը 0- է, քանի որ անճշտությունները հավասար են եղել մասնակցության թվին»․ Վահագն Հովակիմյան (տեսանյութ)
8118:30
«Գետինը մտնեն էդ էլիտաները, կյանքը կերան էս մարդու»․ Արթուր Դանիելյան
7518:06