«Ռուսաստանի հետ շանտաժի միջոցով խոսելու փորձերն անընդունելի են». Զախարովա

Ռուսաստանի հետ շանտաժի միջոցով խոսելու փորձերը անընդունելի են, հայտարարել է Զախարովան։
Ռուսաստանի հետ շանտաժի միջոցով խոսելու փորձերը անընդունելի են։ Մոսկվան պատրաստ է բանակցելու կառուցողական մտածողություն ունեցող կողմի հետ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի՝ վերջերս արված հայտարարությունը։
Սիբիգան նախկինում հայտարարել էր, որ իր կարծիքով «Անքորիջի ոգին» այլևս գոյություն չունի և կոչ էր արել Ռուսաստանին արձագանքել Ուկրաինայի առաջարկներին։ «Մեզ համար նման մոտեցումը, ինչպես նաև Ռուսաստանի հետ շանտաժի, սպառնալիքների և վերջնագրերի միջոցով խոսելու փորձերը կտրականապես անընդունելի են», - ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
«Մենք կբանակցենք նրանց հետ, ովքեր պատասխանատու կերպով մոտենում են արդար և կայուն կարգավորման հասնելու խնդրին, ովքեր ներկայացնում են կառուցողական առաջարկներ, որոնք հաշվի են առնում տեղում առկա իրողությունները, նախորդ բանակցային փուլերի արդյունքները, Ալյասկայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքները և Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը հակամարտության վերջնական կարգավորման վերաբերյալ՝ հիմնվելով դրա արմատական պատճառների անդառնալի վերացման վրա», - ընդգծել է դիվանագետը։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
24619.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
23219.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
146316.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
121115.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
73114.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
161513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
73912.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
196310.11.2026, 19:37