«Ադրբեջանը ԵՄ-ի հիմնական առևտրային գործընկերն է Հարավային Կովկասում». Ալիև

Ադրբեջանը Եվրոմիության հիմնական առևտրային գործընկերն է Հարավային Կովկասում։
Նախագահ Իլհամ Ալիևն այս հայտարարությունն արել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Այսօր ԵՄ տասն անդամ պետություններ գազ են ներմուծում Ադրբեջանից, և կա այդ աշխարհագրությունն ընդլայնելու ներուժ»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։
Այսօր էներգետիկ անվտանգությունը յուրաքանչյուր երկրի ազգային անվտանգության կարևոր գործոն է, ասել է Իլհամ Ալիևը։
«Ադրբեջանը զգալի քաղաքական և դիվանագիտական ջանքեր է գործադրել և զգալի ֆինանսական միջոցներ է ներդրել իր նավթի և գազի պաշարները Եվրոպա տեղափոխելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելու համար։ Հարավային գազային միջանցքը մեր համատեղ ջանքերի արժանի օրինակ է», - նշել է պետության ղեկավարը։
Իլհամ Ալիևի խոսքով, Ադրբեջանով անցնող բեռների ծավալները ներկայումս աճում են բոլոր ուղղություններով։
«Մենք զգալի ներդրումներ ենք կատարել տրանսպորտային ենթակառուցվածքների նախագծերում՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ հարևան երկրներում, և այս աշխատանքը շարունակվում է»,- ընդգծել է պետության ղեկավարը։

Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
196Երեկ, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
43624.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
46123.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
131323.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
60722.10.2026, 02:06
«Հանգիստ եղեք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
49721.10.2026, 15:06
«Ո՞նց ենք գազի գնի թանկացման տակից դուրս գալու». լրագրողը՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
49721.10.2026, 13:18
«ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում գազի ներմուծման արժեքը կաճի»․ ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհուրդ
125420.10.2026, 15:19