«Վռնդել այսօրվա ոստիկան նախարարին, նրա տեղակալներին, սերժանտ ԳՇ պետին». Վ. Ավետիսյան
![]() 1693 Շաբաթ, 15 փետրվարի, 2020 թ., 07:10 «Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որքա՞ն կարելի է հանդուրժել այս մահերը։ Բանակում և ամբողջ անվտանգային-պաշտպանական ոլորտում կառավարման ճգնաժամ է։ Այն հնարավոր է և անհրաժեշտ է առաջին փուլում մասամբ հաղթահարել շոկային թերապիայի միջոցով՝ վռնդելով այսօրվա ոստիկան նախարարին, նրա տեղակալներին և սերժանտ ԳՇ պետին, խոզապահ և տավարաբույծ շատ գեներալների ու գնդապետների, որոնցով տասնամյակների ընթացքում ձևավորվել է համակարգի ապազգային և կոռուպցիոն կառավարման առանցքը։ Զուգահեռաբար՝ վռնդել ամբողջ ոստիկանաքննչադատախազական կազմին, որ երբևէ զբաղվել է բանակում մահվան դեպքերով։ Այո, այդ բոլորի՛ն վռնդել։ Նրանց տեղերում նշանակվողների գլխին պետք է դամոկլյան սրի պես կախել վռնդելու վտանգը, եթե դեպքերը կրկնվեն։ Ստեղծել հանձնախումբ՝ հանձնարարելով գերկարճ ժամկետում մշակել ազգ-բանակ ձևավորելու ռազմավարություն (հիմնադրույթները մշակված են, ձեզ նման քաղաքական առևտրով չենք զբաղվել, ապագայի մասին ենք մտածել)։ Այդ նպատակով զուգահեռաբար ներգրավել համազգային կադրային-մասնագիտական (հիմնականում՝ արևմտյան համակարգից կամ դրան ծանոթ) գիտական և կադրային-մասնագիտական ռեսուրս՝ ծրագրի համադրումը վստահելով ռազմավարական կարողություններով օժտված մարդկանց (ոչ մի պարագայում գործի գլուխ չդնել սովետառուսական փտած ուսադիրավորների)։ Միևնույն ժամանակ՝ շատ արագ կերպով վերաձևել զինվորական արդարադատության մարմինների կառուցվածքն ու գործառույթները՝ օպտիմալացնելու և նոր հրամկազմին վերավստահելու միտումներով՝ կրճատելով Ռազմական ոստիկանությունը և Զինվորական դատախազությունը։ Շատ կարևոր է հնարավորինս արագ կերպով ազգայնացնել բանակը, նրա ներքին կյանքն ու հարաբերությունների համակարգը։ Սովետառուսական տխմար կաղապարի մեջ ազգայինը նվաստանում, պղծվում և ընդամենը դրսևորվում է ռաբիզ միլլեթականության ինքնավարության ձևով (ներառյալ՝ ձեր բերանի ծամոն դարձած քրեական ենթամշակույթը), ինչի պատճառով առաջանում են զուգահեռ (պաշտոնեական և ռաբիզ) իրականություններ։ Պաշտոնեականի գլուխը խառն է, այդ պատճառով ռաբիզ միլլեթականությունը գլուխ է բարձրացրել։ Այստեղ է թաղված շան գլուխը։ Թեպետ՝ ում ինչ եմ ասում։ Կյանքի ժամանակի ապաշնորհ վարձակալներ»։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
