Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Զզվելի է՝ հայաստանցի֊ղարաբաղցի հակադրության հերթական դրսևորումը». Իզաբելլա Աբգարյան

«Զզվելի է՝ հայաստանցի֊ղարաբաղցի հակադրության հերթական դրսևորումը». Իզաբելլա Աբգարյան
349
Շաբաթ, 15 փետրվարի, 2020 թ., 23:25

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բանակում խաղաղ պայմաններում այսքան կորուստ ունենալը չափազանց մտահոգիչ է և ողբերգական:
Մանրակրկիտ քննություն, ճիշտ հետևություններ և համալիր միջոցառումներ են պետք:
Բայց պիտի խնդրեմ, որ ամեն անգամ գրառում անելիս խորը շունչ քաշեք, փորձեք հույզերին ու կարդացած տարատեսակ դավադրության տեսություններին չտրվեք ու ցանցը չողողեք, կներեք, բայց զառանցանքի նմանվող կոչերով ու կարծիքանման հիստերիայով:
Առավել զզվելի է Հայաստան֊Արցախ, հայաստանցի֊ղարաբաղցի հակադրության հերթական դրսևորումը:
Որքան էլ որ ցավը ստիպի, մի կորցրեք սթափությունը»: