«ՀՀ ու ԱՀ պաշտպանող մեր զինվորն ու նրա թիկունքին կանգնած միասնական ժողովուրդն է բոլոր հարցերի լուծումը». Թևան Պողոսյան
![]() 411 Երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ., 03:05 ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ինչ կուզենայի լսել Մյունխենից՝ ի պատասխան «ի՞նչ եք ակնկալում միջազգային հանրությունից» հարցին։ «Մենք հրավիրում ենք միջազգային հանրությանը մարտի 31-ին առավելագույն լայն ընգրկմամբ ներկայացված լինելու և դիտելու Արցախի Հանրապետության համապետական ընտրությունները, սեփական աչքերով տեսնելու կայացած ժողովրդավարական պետության ձեռքբերումները 30-ամյա անկախության արդյունքում։ Տեսնել Արցախյան ժողովրդավարությունն ու մտովի համեմատել բռնակցելու հավակնություններ ունեցողի վերջին կամ ցանկացած ընտրությունների պատկերի հետ: Ահա ինչ ենք ակնկալում միջազգային հանրությունից: Մնացածը մենք կանենք»: Մյունխեն, Իշինգեռ, Մինսկի Խումբ, Ժնև, Մադրիդ, Կազան, Քի Վեստ, ... մեր հարցերի լուծումների օտարալեզու հատուկ անուններով չի պայմանավորվելու, որքան էլ բարեհունչ լինեն դրանք: Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը պաշտպանող մեր զինվորն ու նրա թիկունքին կանգնած միասնական ժողովուրդն է բոլոր հարցերի լուծումը։ Հողի վրա է մեր հարցերի լուծումները։ Տեր կկանգնենք, կլուծենք։ Ու այդպես պիտի ապրենք միշտ»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
