«Ցանկացած տարբերակի դեպքում լեգիտիմացվում է Նիկոլին դուր եկած սերժիկական Սահմանադրությունը». Նաիրի Բադալյան
![]() 444 Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2020 թ., 03:15 Քաղաքագետ Նաիրի Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսպես կոչված «հանրաքվեի» մասին կամ թե ինչպես ընտրություն առաջադրել վատի, շատ վատի ու նորից վատի միջև՝ ցանկացած դեպքում ձեռքի հետ լեգիտիմացնելով Սերժիկի Սահմանադրությունն ու Նիկոլի ավտորիտարիզմը: Ուրեմն՝ փորձենք դիտարկել, թե իրականում ինչ «ընտրություն» է ժողովրդին առաջարկում կատարել իշխանությունն իր նախաձեռնած «սահմանադրական հանրաքվեով» ապրիլի 5-ին: Առկա իրավիճակ-կա դիկտատորական համակարգ նախատեսող սերժիկական Սահմանադրություն, որն իր ընձեռած ավտորիտարիզմի հնարավոություններով շատ է դուր եկել Նիկոլին ու նա ուզում է ամեն գնով պահած լինել, բայց դրա հետ կապված երկու լրջագույն պրոբլեմ կա. Ըստ այդմ՝ իշխանությունն ուներ խնդիր՝ ինչ ու ինչպես անել, որ իբր թե Սահմանադրությունը փոխել, բայց այն չփոխել (ախր շատ լավն է էս դիկտատորական կոստյումը, ափսոս է նրա վրա մկրատ քաշել ու փչացնել...): Ինչևէ, ելքը գտնված է, այդ Սահմանադրության մեջ մի 6-րդական, 8-րդական անիմաստ կետ ես գտնում, դրա շուրջը մի տուֆտա սկանդալ ես սարքում տիեզերական մասշտաբի, հենց էդ անիմաստ կետը փոխելու պահանջով ու տիեզերական աղմուկով հանրաքվե ես նշանակում այնպես, որ բոլորի ուշադրությունը շարունակվի կենտրոնացված մնալ քո սարքած սկանդալի վրա ու նույնիսկ ոչ մեկին չհետաքրքրի էլ, թե ինչ հարց է առաջադրված հանրաքվեում ու ինչ է այն փոխելու Սահմանադրության մեջ: Արդյունքում ապրիլի 5-ին Հայաստանի բնակչությունը, չիմանալով անգամ, թե ինչ հարց է դրված հանրաքվեի ու ինչ է այն փոխելու ոչ լեգիտիմ, սերժիկական դիկտատորական սահմանադրության մեջ, ունի հետևյալ 3 հնարավորությունները. 1. Հավատալ իշխանությանը, կույր-կույր գնալ ու «Այո» ասել հանրաքվեին ու… 2. Հակադրվել օրվա իշխանությանը և «Ոչ» ասել հանրաքվեին ու՝ 3. Չմասնակցել հանրաքվեին և՝ Նկատեցի՞ք՝ ցանկացած տարբերակի դեպքում լեգիտիմացվում է Նիկոլին դուր եկած սերժիկական դիկտատորական Սահմանադրությունը: Իսկ դատելով նրանից, որ հասարակության մի մասի ու թվագեղանկարիչ Մուկուչյանի ճաշակներն էլ բռնում են, ու կասկած չկա, որ «Այո»-ն կանցնի, արդյունքում ապրիլի 6-ից Հայաստանը կունենա նույն ոչ լեգիտիմ սերժիկական սահմանադրությունը, բայց արդեն «մաքրված» ոչ լեգիտիմության խարանից ու «սերժիկականի» ամոթալի ընկալումից: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
