«Մեղավորության ոչ մի զգացում, սեփական աշխատանքի թերացման ոչ մի գիտակցում». Արման Բաբաջանյան
![]() 457 Երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ., 16:40 ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բանակի արդիականացումն առաջնահերթություն է, բանակը չի կարող թիրախ լինել. ստեղծված իրավիճակի համար մեղավոր են բանակում բույն դրած հոռի բարքերը և դրա հովանավոր խավարամիտ զինվորականները Այսօր Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության ու Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում տեղի ունեցավ Զինված ուժերում վերջին շրջանում արձանագրված սպանությունների ու ինքնասպանությունների դեպքերն ուսումնասիրելու նպատակով հրավիրված քննարկում, որին մասնակցում էր նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Առանց քննարկման մասրամասները ներկայացնելու ցավով պետք է արձանագրեմ, որ չափազանց հիասթաված եմ ԶՈՒ ԳՇ պետի հետ հանդիպումից։ Դրա պատճառն այն է, որ Զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչն իր անմիջական մեղավորությունն ու պատասխանատվությունը չի համարում վերջին շաբաթներին բանակում տեղի ունեցող սահմռկեցուցիչ դեպքերը։ Մեղավորության ոչ մի զգացում, սեփական աշխատանքի թերացման ոչ մի գիտակցում։ Ահա այս տպավորությունը թողեց Արտակ Դավթյանի հետ հանդպիպումը։ Գլոբալ իմաստով, մենք՝ քննարկման մասնակից պատգամավորներս, ևս մեկ անգամ համզովեցիքն, որ ցավոք մեր բանակում շարունակում է իշխել նախնադարյան մտածողությունն ու խավարը, որ մեր զինված ուժերը շարունակում են ապրել կիսասովետական՝ գողական, քրեական հոռի բարքերով ու ավանդույթներով։ Այս իրողությունների գիտակցումը ևս մեկ անգամ ընգծում է մեր զինված ուժերի արդիականացման, համաշխարհային լավագույն փորձի ուսումնասիրության արդյունքում բանակում նոր վարքուկանոնի, հարաբերությունների նոր մոդելների ներդրման անհրաժեշտությունը։ Բանակը բոլորինս է ու բոլորս անելիք ունենք բանակն ավելի լավը դարձնելու կենսական գործում։ Արմատական բարեփոխումները բանակում անհետաձգելի անհրաժեշտություն են և դա պետք է վերաբերվի նաև բանակի բարձրագույն ղեկավարությանը։ Մեզ անհրաժեշտ են առանձին վերցրած ամեն մի զինվորի ու ընհանուր առմամբ զինված ուժերի համար անհատական պատասխանատվություն զգացող բարձրաստիճան հրամանատարներ ու զինվորականներ, որոնք յուրաքանչյուր զինվորի հետ տեղի ունեցածն ու դրա բացահայտումը կհամարեն անձնական պատվի խնդիր։ Հակառակ դեպքում, մենք շարունակելու ենք ամեն օր կամ ամեն շաբաթ լսել բանակից եկող հերթական գույժը, որը, դառնալով անձնական ողբերգությունների պատճառ առանձին ընտանինքերում, գլոբալ իմաստով վկայում է համազգային, համապետական ողբերգության մասին»։ |
«Հողի վրա ու առանց նորմալ բիտումի ասֆալտ են փռում»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
5415:42«ՔՊԿ-ն շարքային ուղևորին դիտարկում է որպես հանցագործ»․ Սոնա Աղեկյան
7115:36«Աննա Հակոբյանը կարո՞ղ է սրան նկատի ունի»․ Էդգար Ղազարյան
14015:00Փաստաբան Միքայել Վարդգեսյանի առաջ դուռը չբացեցին (տեսանյութ)
12014:30«Հանրահավաք՝ մեր խնդիրների լուծմանը հասնելու համար»․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ
22813:42Գեղամ Մանուկյանը՝ «Տաշիր գրուպի» գրասենյակում խուզարկության մասին (տեսանյութ)
19712:12ԱԺ-ն ընդունեց երեկ քննարկված նախագծերը
11611:54«ՀԷՑ-ի աշխատակիցները թող հանգիստ լինեն». Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ
15211:48